Անորոշ երազներ

Աստված երբեմն խոսում է ձեզ հետ երազների միջոցով: Բայց որպեսզի մարդկանց գլխում խառնաշփոթ չլինի, թույլ տվեք մի բան ասել դրա հետ կապված:

Ամեն անգամ, երբ ես ունեցել եմ երազ, որի միջոցով ինձ հետ խոսել է Աստված, արթնանալով՝ ես նույն պահին արդեն կոնկրետ իմացել եմ, թե ինչ էր Նա դրանով ասում:

Եթե դուք մտածում եք, որ ձեր երազի միջոցով Աստված է ձեզ հետ խոսել, և ձեզ պետք է ամբողջ երկրով մեկ թափառել, որպեսզի գտնեք մեկին, ով կարող է բացատրել այդ երազը, ուրեմն մոռացեք դրա մասին: Դա հաստատ Աստծուց չէր:

Մեր Աստված բանական Աստված է: Եվ դուք էլ բանական արարած եք: Եթե նա, ով խոսել է ձեզ հետ երազի միջոցով, չի կարող հասցնել ձեզ միտքը այն ամենի, ինչ փորձում է ձեզ ասել. մոռացեք դրա մասին:

Որոշ մարդիկ մտածում են, թե իրենց յուրաքանչյուր երազ Աստծո կողմից մի փորձ է՝ իրենց ինչ-որ բան ասելու: Եվ արդյունքում նրանք մնում են անվերջանալի խառնաշփոթի մեջ՝ փորձելով կռահել իրենց երազը…

Քենեթ Հեգեն