Պատմության մեջ այս օրը. Ալբերտ Բենջամին Սիմփսոն

Պատմության մեջ այս օրը. Ալբերտ Բենջամին ՍիմփսոնԱլբերտ Բենջամին Սիմփսոնը հազարավոր տղամարդկանց ու կանանց է ավետարանել: Նա հիմնել է քրիստոնեական և միսիոներական միություններ, հրապարակել է ավելի քան 70 գրքեր: Ի՞նչն էր նրա հաջողության պատճառը:

«Ոչ մի լավ բան չկա ինձանում, եթե ես չկարողանամ առանձնանալ Աստծո հետ»,- ասում էր նա: Եվ ինչպես նրա գրվածքներն են ցույց տալիս, նա հավատում էր, որ մենք չենք կարող ոչինչ անել, եթե թույլ չտանք Քրիստոսին ապրել մեր մեջ:

Ալբերտ Սիմփսոնը ծնվել է 1844 թ-ին Կանադայում: Կրթվել է երեցների տանը, որտեղ լուրջ էր ընդունվում այն ամենն, ինչ Քրիստոսին էր վերաբերում: Նրա հայրը եկեղեցու ավագներից էր: Ալբերտն իր սիրտը Քրիստոսին է նվիրում տասնհինգ տարեկանում: Նա որոշում է ծառայության մեջ մտնել: Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա շարունակում է ուսումը Նոքսի Երիցական Քոլեջում:
Քոլեջն ավարտելուց հետո նա անմիջապես սկսում է իր քարոզչական գործունեությունը: Ծառայելու առաջարկ ստանալով երկու եկեղեցիներից՝ նա առանձնանում է աղոթքի, որի ժամանակ էլ որոշում է կայացնում ընդունելու Հեմիլթոնում Նոքս եկեղեցու հրավերը: Այս օրը՝ սեպտեմբերի 12-ին, նա ձեռնադրվում է Նոքս եկեղեցու ծառայող:

Հաջորդ օրը նա մեկնում է Տորոնտո՝ ամուսնանալու Մարգարետ Հենրիի հետ, ով հավատարիմ կին է դառնում նրա համար: Միասին երկու տարի ծառայում են Նոքսում, և Աստված այդ ժամանակահատվածում եկեղեցու թիվն ավելացնում է 750 հոգով:

Ալբերտի առողջությունը, սակայն, թույլ էր: Շուտով նա հասկանում է, որ Աստված կանչում է իրեն մեկ այլ գործ անելու: Նրան հրավիրում են մի մեծ եկեղեցի, որը Լուիսվիլում էր գտնվում, որտեղի բնակիչները քաղաքացիական պատերազմից հետո դեռ տրտում ու դառնացած սրտերով էին, և նրանք կարիք ունեին վերագտնելու Աստծո ուրախությունն ու խաղաղությունը: Երկու տարի շարունակ արթնության համար բարձրացվող աղոթքների պատասխանը եղավ այն, որ աղոթողների թիվը հասավ տասը հազարի: Հավատքով և խանդավառությամբ լցված՝ Ալբերտն ավելի է նվիրվում Աստծուն և բժշկություն ստանում:

Հետագայում նա մեկնում է Նյու Յորք, որտեղ շատ գաղթականների է շահում Քրիստոսի համար: «Քրիստոս պետք է լինի մեր կյանքի կենտրոնը». ահա նրա քարոզների կարգախոսը:
Շուտով նա հիմնում է «Քրիստոնեական դաշինքը», իսկ միսիոներական գործի առաջխաղացման համար՝ «Ավետարանական Միսիոներական դաշինքը»:

Ալբերտն իր քրիստոնեական կյանքի հաջողությունն ընդհանրացնում է այս խոսքերով. «Երբ վերջապես հայացքս հեռացրի իմ սրբացումից, դրանում ունեցած իմ փորձից և պարզապես ուղղեցի այն Քրիստոսին, գտա Նրան իմ ներսում, Նրան՝ Ով տրվել էր ինձ մեկ անգամ ու հավիտյան, Ով ավելին էր, քան իմ փորձառությունն ու կարիքները»:

Դեն Գրեյվս