Ցանիր քո սերմը. Աստվածաշնչյան համարներ

«Սերմողը Խոսքն է սերմում» (Մարկոս 4.14):

«Այսուհետև քանի ժամանակ, որ երկիրը կմնա, սերմ ու հունձք, և ցուրտ ու տաք, ամառ ու ձմեռ, և ցերեկ ու գիշեր չեն դադարի» (Ծննդոց 8.22):

«Սերմեցեք ձեզ համար արդարությունով, հնձեցեք ողորմության համեմատ, խամահատ մշակեցեք ձեզ համար, ըստ որում՝ ժամանակ է Տիրոջը որոնելու, մինչև որ ինքը գա և արդարություն տեղա ձեզ վրա» (Ովսե 10.12):

«Արտասուքով ցանողները ցնծությունով կհնձեն. այն որ գնում է և լաց լինում՝ ցանելու սերմը տանելով, գալով կգա ցնծությունով՝ իր ցորենի խուրձերը բերելով» (Սաղմոս 126.5-6):

«Առավոտանց ցանիր քո սերմը, և իրիկունը թող չդադարի քո ձեռքը, որովհետև չգիտես, թե որն է հաջողվելու՝ սա, թե նա, կամ թե երկուսն էլ միասին են լավ լինելու» (Ժողովող 11.6):

«Որովհետև սա եմ ասում, թե խնայելով սերմողը խնայելով էլ կհնձի. և առատությամբ սերմողը առատությամբ էլ կհնձի» (Բ Կորնթացիս 9.6):

«Որովհետև ինչ որ մարդ սերմի, այն էլ կհնձի. իր մարմնի մեջ սերմողը մարմնիցն ապականություն կհնձի. և Հոգու մեջ սերմողը Հոգուցն հավիտենական կյանք կհնձի» (Գաղատացիս 6.8):

«Տարուց տարի քո ցանքի արտիցը ելած ամեն արմտիքներից անպատճառ տասանորդ տաս» (Բ Օրինաց 14.22):

«Անմիտ, այն որ դու սերմում ես, չի կենդանանա՝ եթե չմեռնի» (Ա Կորնթացիս 15.36):

«Եվ արդարության պտուղը խաղաղությունով է սերմվում նրանց համար, որ խաղաղություն են անում» (Հակոբոս 3.18):

«Բայց նա, որ սերմ ցանողին սերմ է պարգևում, և հաց՝ կերակուրի համար, նա կպարգևի և կշատացնի ձեր սերմունքը, և կաճեցնի ձեր արդարության պտուղը» (Բ Կորնթացիս 9.10):