«Սամարացու քսակ» կազմակերպությունը օգնում է փոթորկից տուժածներին

«Սամարացու քսակ» կազմակերպությունը օգնում է փոթորկից տուժածներինՖրանկլին Գրեհեմի Սամարացու քսակ կազմակերպությունը, որը հումանիտար օգնություն է տրամադրում, մեկտեղել է ավելի քան 2100 կամավորների, ովքեր օգնել են «Հարվի» փոթորկից տուժածներին, ինչպես նաև մասնակցել Տեխասի հարավ-արևելքում 200 տների վերականգնմանը:

Քրիստոնեական այս կազմակերպությունը, որը հիմնադրվել է Հյուսիսային Կարոլինայում և օգնություն է տրամադրում աղքատներին ու տուժածներին, հիմնել է հինգ հումանիտար կենտրոններ տեղական եկեղեցիներում այն աղետալի հեղեղից հետո, որը խլեց 60 հոգու կյանք և մի քանի միլիարդ դոլարի չափով վնաս պատճառեց:

«Սամարացու քսակ» կազմակերպության մամլո քարտուղարը պատմել է The Christian Post հրատարակչությանն այն մասին, որ երեքշաբթի օրվա վերջին ավելի քան 2100 կամավորականներ ողջ երկրից մեկնել են Մեքսիկական ծովածոցի ափ(Տեխաս), որպեսզի մասնակցություն ունենան բարեգործությանը:

«Մենք օգնում ենք մարդկանց՝ մաքրել իրենց տները, գտնել ու մաքրել թրջված ու կեղտոտ իրերը, փրկում ենք այն, ինչ կարող ենք, նաև օգնում ենք նրանց՝ սկսել իրենց տների վերանորոգումը»,- ասել է Շեննոն Դիլլին՝ «Սամարացու քսակ» նախագծային մենեջերը:

«Աստեղ հարյուրավոր մարդիկ են, ում տները ջրով են ողողվել,- հավելել է նա:- Հարյուրավոր տներ վնասվել են: Մեզ անհրաժեշտ են ավելի շատ կամավորներ, ովքեր պատրաստ կլինեն դառնալ գործիք Աստծո ձեռքում՝ այդ մարդկանց օգնելու համար»:

Ամեն օր այս կազմակերպությունը հրավիրում է կամավորների՝ միանալու իր թիմին, և նրանց հինգ կենտրոններից յուրաքանչյուրում Հյուսթոնից և Մեքսիկական ծովածոցի ափից ոչ հեռու անցկացնում է այն մարդկանց պատրաստման դասեր, ովքեր երբեք չեն մասնակցել աղետից տուժածներին օգնություն հասցնելու առաքելության մեջ:

Սովորելուց հետո կամավորները բաժանվում են խմբերի, որոնք գլխավորում են փորձառու և պատրաստված կամավորականներ:

«Ես հիանում եմ,- կիսվել է թիմի աշխատակիցներից մեկը:- Հրաշալի է, որ մեր թիմում կան մարդիկ, ովքեր կտրել անցել են ողջ երկիրը՝ մարդկանց օգնելու համար, ում իրենք չեն ճանաչում»:

Կազմակերպությունը նաև հաղորդում է, որ այն տուժածների թվում, ում օգնություն է հասցվում, նվազագույնը 100 մարդ որոշում է կայացրել հետևելու Քրիստոսին:

«Մարդիկ կորցրել են իրենց տները, իսկ ոմանք էլ՝ ամեն ինչ,- ասել է Ֆրանկլին Գրեհեմը իր հայտարարության մեջ, ով սույն կազմակերպության տնօրենն է:- Մենք ցականում ենք օգնել մարդկանց՝ հանուն Հիսուս Քրիստոսի անվան»: