Հավատարմության որակների մասին. Ալեքսանդր Շևչենկո

 Հավատարմության որակների մասին. Ալեքսանդր Շևչենկո

Ո՞վ է հավատարիմ մարդը:

Նա մեկն է, ով ողջ սրտով նվիրված է Աստծո գործի կատարմանը և պատրաստ է բոլոր ուժերը լարել, որպեսզի ամեն բան հնարավորինս բարելավի: Այնուամենյանիվ, նա հասկանում է, որ «ավելի լավի» հասկացությունը յուրաքանչյուրի համար տարբեր է:

Այդ պատճառով, եթե ղեկավարը, լսելով իր առաջարկությունները, միևնույնն է, տեսնում է գործն այլ կերպ, ապա իրեն՝ որպես ստորադրյալ, ընտրության ոչ մի տարբերակ չի մնում, քան հստակորեն հետևել այդ առաջնորդի սահմանած ուղղությանը:

Սա կապ ունի միայն հավատարիմ մարդկանց հետ: Ընդ որում՝ ստորադրյալը երբեք չի տրտմում և երբեք չի փորձում իրենին հասնել: Նա գիտակցաբար և հեշտությամբ անցնում է իր կարծիքի վրայով և լիովին տրվում իր առջև դրված խնդրի կատարմանը այնպես, ինչպես իր սեփականին:

Սա հավատարմություն է: Նման մարդը ոչ միայն լիովին նվիրվում է սահմանված ուղղությանը և երբեք միտք անգամ թույլ չի տալիս ղեկավարին հակառակվելու մասին, այլև հրաժարվում ներքին երկակիությունից, ինչը հիմնականում ծնվում է գործի հանդեպ ոչ թե իր սեփական, այլ ուրիշի մոտեցմանը հետևելուց: Սա հավատարմություն է:

Եվ միայն վերջին սահմանագծի հատման դեպքում, որ կապ ունի ստորադրյալի անձնական համոզմունքների հետ, եթե հանկարծ անհրաժեշտ է զանց անել սկզբունքները և սրտի ամբողջականությունը, նա պետք է բացահայտ կերպով (ինչպես դա անում է Պողոս առաքյալը Պետրոսի նկատմամբ՝ ասելով ճշմարտությունը նրան) չհամաձայնի իր ղեկավարի հետ:

Սա նույնպես հավատարմություն է: Հավատարմություն՝ սեփական սկզբունքներին. հենց սկզբունքներին, ոչ թե կարծիքներին:

Կարծիքը չի կարող համոզմունք լինել: Սրանք երկու տարբեր հասկացություններ են: Ահա թե ինչու ստորադրյալի հավատարմությունը իր ղեկավարին ստուգվում է այն բանով, որ նա պատրաստ է հրաժարվել իր կարծիքներից՝ հանուն վերադաս իշխանության հանդեպ ենթակայության:

Իսկ սկզբունքներին հավատարմությունը փորձվում է, երբ մարդը պատրաստ է գնալու իր ղեկավարին հակառակ՝ հանուն իր հոգևոր սրբությունների ու համոզմունքների, որոնք նա ուրանալ չի կարող;

Մնացած ամեն բան, ինչ գտնվում է այս երկու «ափերի» միջև, անհավատարմություն է: Կամ անհավատարմություն ղեկավարիդ նկատմամբ, կամ անհավատարմություն Աստծուն: