Սատանայի դեմ պատերազմելիս. Դեյվիդ Ուիլքերսոն

Սատանայի դեմ պատերազմելիս. Դեյվիդ ՈւիլքերսոնԿա երկու բան, որոնց մասին պետք է հիշի ամեն մի հավատացյալ, երբ նրան է մոտենում սատանան՝ ինչպես մռնչացող առյուծ:

  1. Սատանան չի կարող ձեր վրա հարձակվել ինքնակամ: Աստված կրակե պարիսպով շրջապատել է Իր յուրաքանչյուր երեխայի: Եվ սատանան առանց Աստծո թույլտվության չի կարող այդ պարիսպից առաջ անցնել:

Աստված երբեմն թույլ է տալիս, որ այդ պարիսպը մի փոքր իջնի, բայց լիովին սահմանափակ չափով: Նա դա անում է նրա համար, որպեսզի մեր մեջ անսասան հավատ ծնի, որպեսզի սովորեցնի մեզ պատերազմել և որպեսզի ապացուցի Իր ուժն ու փառքը երկրի վրա:

Սակայն, ամեն մի նոր փորձության հետ մեկտեղ, որ մեզ հանդիպում է, գալիս է նաև խոստմունքը. «Ձեզ ուրիշ փորձություն չի պատահի, բացի մարդկային փորձությունից, բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնի ձեզ ձեր կարողությունիցը վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիս 10.13):

  1. Սատանան չի կարող կարդալ քրիստոնյայի մտքերը: Ոմանք վախենում են աղոթել, որովհետև մտածում են, թե սատանան իրենց ականջ է դնում: Ուրիշներն էլ մտածում են, թե սատանան կարող է կարդալ իրենց յուրաքանչյուր միտքը:

Այդպես չէ: Միայն Աստված է ամենագետ և ամենուր. «Ես Տերս քննում եմ սիրտը» (Երեմիա 17.10), «Ես եմ երիկամունքները և սրտերը քննողը» (Հայտնություն 2.23), «Եվ չկա մի արարած աներևույթ նրա երեսից, բայց ամենն էլ մերկ և բաց է նրա աչքերի առաջին, որի հետ է մեր բանը» (Եբրայեցիս 4.13): Միայն Տերը կարող է կարդալ մեր մտքերը:

Բայց սատանային այնքան էլ պետք չէ կարդալ մեր մտքերը, քանզի նա կարող է կարդալ մեր գործողությունները: Նա ուսումնասիրում է մեր ամեն մի քայլը՝ նշելով, թե ուր ենք մենք գնում և ինչ ենք անում: Նա գիտի, թե երբ ենք մենք թաքուն փախչում որևէ առաջադրանքից: Նա գիտի մեր թուլությունները և հենց նա էլ մեզ «օգնում է» գտնել այն սուտ արդարացումները, որոնք ծածկում են մեր այդ փախուստները: Նա լսում է մեր խոսակցությունները այն մասին, թե որքան մենք թույլ և հեշտ կոտրվող ենք, և աշխատում է վախեցնել մեզ՝ օգտվելով մեր թույլ կողմերից:

Խոսքը պատվիրում է մեզ կանգնել, լինել հաստատուն և պատերազմել մարմնական ցանկությունների ու սատանայի դեմ.

«Արթուն եղեք, հաստատ կացեք հավատքումը. արիացեք և ուժովացեք» (Ա Կորնթացիս 16.13):

«Զորացեք Տերով և նրա զորության կարողությունովը» (Եփեսացիս 6.10):

«Զորացիր այն շնորհքովը, որ Քրիստոս Հիսուսումն է» (Բ Տիմոթեոս 2.1)՞

«Երիտասարդներ, որ դուք զորավոր եք. և Աստծո խոսքը բնակվում է ձեզանում, և դուք հաղթել եք չարին» (Ա Հովհաննես 2.14):

Այս վերջին խոսքը Հովհաննես առաքյալը չի գրել 18 տարեկան հավատացյալ երիտասարդներին, ովքեր պարզապես փորձվում են կյանքով: Նա գրել է երիտասարդ զինվորներին, որոնց մեջ Աստծո Խոսքը բնակվում է լիությամբ: Հովհաննեսն ասում է նրանց. «Քանի որ դուք ամուր և անսասան էիք ու հավատացիք Նրա Խոսքին՝ ձեզ ուղղված, ուրեմն դուք հաղթողներ եք սատանայի հետ պատերազմում: Դուք հաղթեցիք չարին ձեր կյանքում»:

Սիրելինե՛ր, Աստծո Խոսքը «փոքրոգի Աստվածաշունչ» չէ: Եվ մեր քարոզը ինչ-որ մի «թուլամորթ ավետում» չէ մի լավ բանի: Աստված փնտրում է մարդկանց, որոնք գերադասում են լինել զինվորներ, քան «թուլամորթներ»: Մեր մասին մարգարեություն կա, որ մենք հաղթողներ ենք, բայց միայն՝ եթե մենք կանգնենք ու պատերազմենք:

Խոսքն ասում է, որ մենք ավելին ենք, քան հաղթողներ, մենք լիարժեք հաղթանակակիրներ ենք բոլոր մեր դեմ պատերազմող ուժերի վրա: