Հովվի անհավանական վկայությունը, որ հնչել է ՄԱԿ-ի ամբիոնից

Ավետարանիչ և հովիվ Լի Սթուոնքինգի վկայությունը 2015թ-ի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:

«Դուք նայում եք հրաշքի: Համաձայն բոլոր բժշկական եզրակացությունների՝ ես պետք է մահացած լինեի:

2003թ-ի նոյեմբերի 12-ին ես տարա սրտի լայնածավալ կաթված Ավստրալիայում՝ Սիդնեյի օդանավակայանում, որի հետևանքով տեղում մահացա:

Ես 45 րոպե շարունակ կլինիկական մահվան մեջ էի, մինչ բճիշկները կատարում էին սրտաթոքային վերակենդանացում՝ փորձելով կյանքի վերադարձնել ինձ: Այդ ընթացքում նրանք 10 անգամ կիրառել են էլեկտրաշոկ սրտիս շրջանում:

ԱՄՆ-ում բժիշկները այս էլեկտրաշոկը կիրառում են 3 անգամ և արդյունք չլինելու դեպքում՝ դադարեցնում են՝ մահ գրանցելով, Ավստրալիայում սա անում են չորս անգամ, բայց ինձ սրտիս շրջանում տասն արեցին:

Արյունը արդեն թանձրանում էր իմ ոտքերի և ձեռքերի մեջ: Բացառապես ոչ մի հույս չկար:

Ես պարզապես մեռած մարմին էի. և բժիշկները վերցնում են իմ մարմինը ու դնում շտապօգնության մեքենայի մեջ:

Մեքենայի մեջ բժիշկն ավարտում է թղթերի ձևակերպումը, որում գրված էր. «Մահացել է հիվանդանոց հասնելու ճանապարհին»:

Բայց հիվանդանոցի ճանապարհին, երբ ամենը, ինչ բժշկությունը գիտեր, որ պետք է ձեռնարկել՝ կիրառելով բոլոր հասանելի միջոցները, արդեն փորձել էր, և ոչինչ չէր գործել, այդ շտապօգնության մեքենայի մեջ, որտեղ մահացած մարմինս էր դրված, մտնում է Հիսուսը, և այդ պահին իմ սիրտը սկսում է բաբախել, կյանքն էլ վերադառնում է մարմնիս մեջ:

Վարորդը սարսափած էր, բժիշկները ցնցված էին: Ավելի ուշ բժիշկն ինձ ասաց. «Ես երբևէ չեմ տեսել, որ մարդը կյանքի վերադառնա այն բանից հետո, ինչ կատարվեց ձեզ հետ»:

Մի քանի շաբաթ Ավստրալիայում մնալուց հետո ես ինքս իմ ոտքով վերադարձա տուն՝ ԱՄՆ, որովհետև լիակատար բժշկված էի:

2004թ-ին ես մեկնեցի Թենեսի նահանգի հիվանդանոց՝ հետազոտության համար, և բժիշկները կատարեցին արյան լիպիդային պրոֆիլի թեստ, ստուգեցին խոլեստերինի քանակը արյանս մեջ և այլն:

Մի քանի շաբաթ անց կրկին գնացի այնտեղ արդյունքների համար, և բժիշկն ասաց ինձ. «Ձեր անալիզների արդյունքները պարզապես հիանալի են: Բայց, հովի՛վ, մենք հիմա կարող ենք մարդկային մարմնի ԴՆԹ-ն ստուգել, և մենք որոշեցինք ստուգել ձեր ԴՆԹ-ն ու պարզեցինք հետևյալը. երբ Աստված հրաշքով ձեզ հարություն է տվել մեռելներից, Նա ձեր մարմնի ամեն բջջից հեռացրել է այն գեները, որոնք սրտային հիվանդությունների ԴՆԹ մարկերներն են:

Դա անհնար է. դա անհնար է: Միայն Աստված կարող էր նման բան անել: Երբ Աստված հարություն է տվել ձեզ, Նա հրաշքով նաև կատարելապես բժշկել է ձեզ»:

Ահա թե ինչու ես այսօր շնորհակալ եմ, որ կենդանի եմ, որովհետև հիմա գիտեմ, թե ինչ է նշանակում կլինիկական մահվան մեջ լինել 45 րոպե շարունակ: Բայց Աստված հրաշքով հարություն տվեց ինձ:

Բժշկի հետ իմ զրույցներից մեկի ժամանակ նա ասաց ինձ. «Դուք խախտել եք բժշկական գիտության բոլոր օրենքները»:

Ես նայեցի նրան ու ասացի. «Ես չեմ դրանք խախտել, բայց ես գիտեմ Նրան, Ով արել է դա. Նրա անունն է Հիսուս»:

Ես առաքելական վարդապետության քրիստոնյա եմ, և ահա թե որն է իմ ուղերձը ձեզ այսօր:

Նոր կտակարանում Գործք Առաքելոց գրքի 2-րդ գլխի 38-րդ խոսքում ասվում է. «Ապաշխարեցեք՝ և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողության համար, և Սուրբ Հոգու պարգևը կընդունեք»:

Մեր օրերում բռնության խնդրի և մարդկային վայրագությունների պատասխանը Հիսուսն է: Նա է Խաղաղության Իշխանը…

Ես տալիս եմ ձեզ Հիսուսին…

Աստված օրհնի ձեզ…»: