Փրկությունը միայն Ավետարանում է. հովիվ Արտավազդ Ղազարյան

Փրկությունը միայն Ավետարանում է. հովիվ Արտավազդ ՂազարյանՀիսուսն է մեր ամեն հարցի պատասխանը, Հիսուսն է ամեն խնդրի լուծումը։

2017 տարի առաջ ծնվեց Հիսուսը, հենց այդ ժամանակվանից տարին սկսվեց Քրիստոսով։ Ով ընդունում է Քրիստոսին, ով ապաշխարում է՝ նրա կյանքն է սկսվում Քրիստոսով ։

Երբ ես ապաշխարեցի, իմ կյանքը սկսվեց հենց այդ օրվանից, հենց այդ օրը ես ծնվեցի։ Երբ ինձ հարցնում են, թե քանի տարեկան եմ, ես ասում եմ, որ երբ ապաշխարել եմ, այդ օրվանից է հաշվվում իմ տարիքը, հենց այդ օրն եմ ես իրականում ծնվել։

Աղաղակող մարդը փրկության կարիք ունի։ Բոլորիս մոտ էլ եղել է մի ժամանակ, երբ աղաղակել ենք, երբ օգնության կարիք ենք ունեցել, Փրկչի կարիք ենք ունեցել: Չենք բարձրաձայնել, բայց ինքներս մեր ներսում ասել ենք. «Ո՞րն է մեր փրկությունը, որտե՞ղ գտնեմ փրկություն, ինչպե՞ս դուրս գամ այս վիճակից»։ Նման վիճակում ոչ միայն մենք ենք եղել, այլև դիմացինը, հարևանը, բարեկամը, մենք տեսել ենք ուրիշի աղաղակը։

Փրկությունը միայն Ավետարանում է. ով հավատում է՝ նա կապրի և փրկություն կգտնի Աստծով։ Աստծո Խոսքից է գալիս հավատքը, հավատքը ապրեցնող է։ Այն մարդը, ով տանջանքի, տառապանքի մեջ է, նրան Ավետարան է պետք, նրան Աստծո Խոսքն է պետք։

Ավետարանը դուռ կբացի նրա համար, ով նեղության մեջ է. մենք ինքներս պետք է Ավետարանը հասցնենք նրան։ Աստծո Խոսքը քարոզենք, ինչպես անում էր Պողոսը։ Պողոսը ասում էր. «Ես ծնվել եմ, որ Աստծո Խոսքը քարոզեմ, ինձանով Աստված պետք է հայտնվի»։

Աստված սեր է: Փառք Տիրոջը: Ամեն: