Չկա մի ուրիշ Աստված, ով կարող լինի այսպես ազատել. Դեյվիդ Ուիլքերսոն

ԱՉկա մի ուրիշ Աստված, ով կարող լինի այսպես ազատել. Դեյվիդ Ուիլքերսոնյսօր գայթակղության և փոխզիջման կրակը մոլեգնում է առավել զորավոր կերպով, քան նախորդ սերունդներում:

Սատանան օգտագործում է տեխնոլոգիաները, այլասերությունը, հրապուրանքը, կիրքն ու գայթակղությունը:  Ինչո՞ւ ենք մենք բախվում փորձությունների, որոնք շիկացած հնոցի պես են:

Ինչո՞ւ է կիրքն ու ցանկասիրությունը օգտագործվում բոլոր տեսակի արտադրանքների գովազդներում: Ինչո՞ւ ինտերնետում առկա են հարյուրավոր պոռնոգրաֆիկ կայքեր:

Ո՞վ է պղծության այս հեղեղի թիրախը:

Ոչ թե աշխարհը, որն արդեն իսկ գայթակղված է: Ո՛չ: Սատանայի նպատակը  քրիստոնյաների սրտերը ծուղակի մեջ գցելն է: Նա ցանկանում է զորությունից զրկել և վերացնել Ավետարանի վկայությունը: Հենց հիմա շատ հավատացյալների կյանքում այդ հնոցը յոթ անգամ ավելի ուժեղ է շիկացած:

Սատանան բռնկում է իրավիճակներ տանը, աշխատավայրում կամ մարդկանց միջև հարաբերություններում: Բազում քրիստոնյաներ, ովքեր ժամանակին զորավոր էին, հանձնվել են՝ թողնելով Աստծուն: Նրանք այլևս չեն աղոթում օգնության համար՝ մտածելով. «Իմ փորձությունները չափազանց դժվար են ինձ համար»:

Դանիելի 3-րդ գլխում Աստված մերկացնում է սատանայի ծրագիրը և օգտագործում այն՝ որպես հնարավորություն Բաբելոնի ողջ ժողովրդի առջև Իր վկայության համար: Երեք երիտասարդներ ծունր չիջան թագավորի առջև: Աստված ազատեց նրանց և հայտնեց Հիսուս Քրիստոսին:

«Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորը ապշել էր և շտապելով վեր կացավ ու խոսեց և ասաց իր խորհրդականներին. չէ՞ որ մենք երեք մարդ գցեցինք կրակի մեջը՝ կապված. նրանք պատասխանեցին և ասացին թագավորին. այո, ով թագավոր: Նա էլ պատասխանեց և ասաց. ահա ես չորս մարդ եմ տեսնում՝ արձակված ման են գալիս կրակի մեջը. և վնաս չկա նրանց վրա. և չորրորդի կերպարանքը աստվածների որդիի է նման» (Դանիել 3.24-25):

Թագավորը արագորեն չեղյալ է հայտարարում իր առաջին հրամանագիրը կռապաշտության մասին և նոր հրաման արձակում. «Եվ ինձանից հրաման է դուրս գալիս, որ ամեն ժողովուրդ, ազգ և լեզու, որ սխալ բան ասի Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստծո դեմ, պիտի կտոր կտոր հոշոտվի, և նրա տունը աղբանոց պիտի դառնա, որովհետև չկա մի ուրիշ աստված, որ կարող լինի այսպես ազատել» (Դանիել 3.29):

Սիրելինե՛ր, այս ամենը կատարվում է շնորհիվ երեք մարդու վկայության՝ արդար և Աստծուն սիրող մարդկանց, ովքեր պատրաստ էին իրենց կյանքը տալ հավատքի համար: Ամեն բան կարող է փոխվել դեպի վատը. տնտեսության, առողջության, հոգևոր կյանքում և այլ բաներում: Բայց Աստծո ձեռքը առանձնացված և բարեպաշտ կանանց ու տղամարդկանց վրա է: Նրա Ավետարանը կքարոզվի՝ որպես վկայություն բոլոր ազգերին:

Իսկ հետո Տերը կգա…