Ովքե՞ր են համարվում Աստծո որդիներ

Ովքե՞ր են համարվում Աստծո որդիներ«Այսինքն՝ ոչ թէ մարմնի որդիքն են Աստուծոյ որդիք. այլ խոստման որդիքն են սերունդ համարվում» (Հռոմեացիս 9.8)։

Ովքե՞ր են համարվում Աստծո որդիներ: Ոչ մեր ծագումը, ոչ ազգային պատկանելությունը, ոչ քրիստոնեկան երկրում ծնված լինելը, ոչ եկեղեցի հաճախելը, ոչ կնքված կամ մկրտված լինելը, ոչ եկեղեցում ծառայող կամ հոգևորական լինելը, ոչ էլ զորավոր հավատացյալի որդի կամ դուստր լինելը մեզ չի դարձնում Աստծո որդի:

Աստված սերունդ ունի` զավակներ, որոնք Նրա Սուրբ Տաճարի կենդանի քարերն են, Քրիստոսի Մարմնի սուրբ անդամները:

Սրանք խոստման որդիներն են, որոնք հավատքից են ծնված: Հավատքն է մեզ դարձնում Աստծո որդիներ: Հավատք` Աստծո Խոսքի և Քրիստոսի մեծ զոհի համդեպ:

Հավատք, որ հնազանդվում է Նրա ուսուցումներին և սիրում Նրա սուրբ պատվիրանները: Հավատք, որ մեզ ծնում է որպես նոր արարածներ, փոխում մեր ապականված բնույթը և որպես անարատ ու մաքուր Հարս կանգնեցնում Փեսայի առջև:

Ովքե՞ր են Աստծո որդիները: Նրանք, որ ընդունում են Քրիստոսին և հավատքով ու հավատքը կենդանի ու կատարյալ դարձնող գործերով հաստատում Նրա սուրբ տիրապետության ներքո լինելը: Ոչ թե մարմնի որդիներն են Աստծո որդիներ, այլ խոստման որդիները, որոնք ծնվում են հավատքի շնորհիվ:

Տեր Հիսուսի անունով հավատք և Աստծո որդիների համար պատրաստված հոգևոր կյանքի վայելքներ եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում:
Եղեք օրհնված:

Արման Մանուկյան