Հարության համայնքը. Ջոշ Մաք-Դաուել

Եկեղեցին, առաջին հերթին, հարության համայնք է, մի համայնք, որտեղ մենք կարող ենք ապրել Հոգու նոր կյանքը: Մինչ հարությունը մեզ խոստանում է նոր և կատարյալ կյանք ապագայում, Աստված մեզ չափից շատ է սիրում, որպեսզի թողնի մեզ միայնակ՝ պայքարելու ներկա կյանքի ցավի, հանցանքի և միայնության դեմ: Ահա թե ինչու է Նա մեզ տալիս մարդկանց մի համայնք, ովքեր սիրում են մեկը մյուսին այնպես, ինչպես Նա է սիրում մեզ. փոխադարձ սիրո, օժանդակության և քաջալերանքի մի համայնք: Երբ Քրիստոսի համայնքն ապրում է հարության զորությամբ, մենք դառնում ենք Աստծո վերափոխող գործիչները մեկս մյուսի և կոտրված ու հիվանդ այս աշխարհի համար:

Ցավոք, եկեղեցին միշտ չէ, որ ապրել է համապատասխան այն օրինակին, որ Հիսուսն է թողել մեզ համար: Երբեմն եկեղեցին եղել է ճնշումների, կեղծավորության և օտարացման մեջ: Մենք վշտանում ենք այն ցավի համար, որ պատճառվել է Քրիստոսի անունով: Եթե դու վնասվել ես այնպիսի մարդկանցից, ովքեր իրենց համարում են Քրիստոսի հետևորդները, սակայն վնաս են պատճառել, ապա մենք իրոք ցավում ենք: Բայց մենք նաև հավատում ենք, որ եկեղեցին եղել է բարության մեծագույն համայնքը, որ այս աշխարհը երբևիցե տեսել է:

Աստված եկեղեցին ստեղծել է՝ լինելու Իր ձեռքերն ու ոտքերը՝ ապաքինում բերելու մեր ապականված աշխարհին: Երբ եկեղեցին ճշմարտապես ապրում է Աստծո ծրագրին համապատասխան, այն դառնում է վերափոխման մի անհավատալի խորհրդանիշ թե՛ անհատների, թե՛ հասարակությունների համար: