ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ֆեսյբուքյան կեղծ էջ եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանի անունով

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ֆեսյբուքյան կեղծ էջ եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանի անունովՄեզնից ոչ ոք ապահովագրված չէ նրանից, որ մի օր սոցիալական կայքերից մեկում կարող է տեսնել իր լուսանկարով ու անունով կեղծ էջ, որը կարող է միտված լինել անձին վարկաբեկելուն, նրա անունից հայտարարություններ անելուն կամ սխալ տեղեկություններ տարածելուն:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնաբերվել է ԱՀՔ «Միաբանություն» եկեղեցիների ավագ հովիվ, եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանի անունով բացված կեղծ էջ/էջեր (Bishop Rubik Tumanyan), որն օգտագործվում է գումար շորթելու և մարդկանց մոլորեցնելու համար:

Կեղծ օգտատերը հուզիչ նկարներ է հրապարակում Աֆրիկայի որբերի և այլ կարիքավորների մասին ու հորդորում գումար փոխանցել այդ և այլ ծառայությունների համար՝ այսպիսի բովանդակությամբ նամակներով. «Աստված օրհնի քեզ. Կա մի երեխա, որը մահանում է քաղցկեղից եւ ապրում է Նիգերիայում եւ փողի կարիք ունի նրա գործունեության համար: Տերը ցանկանում է, որ դուք ցանեք նրա կյանքը»:

Սիրելիներ, զգուշացնում ենք, որ այդ էջը ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանին և որևէ աղերս չունի նրա կամ եկեղեցու ծառայությունների հետ: Ռուբիկ Թումանյանի պաշտոնական էջը «Bishop Rubik Tumanyan – Եպիսկոպոս Ռ. Թումանյան – պաշտոնական էջ» սա է, որտեղ ամեն օր մեջբերումներ են արվում պատգամներից ու ուսուցումներից:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ֆեսյբուքյան կեղծ էջ եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանի անունով

Համացանցն օգտագործեք զգոնությամբ, ցանկացած կասկածելի տեղեկություն կամ նամակ ստանալիս փորձեք ճշտել ուղարկողի ինքնությունը և խարդախության զոհ մի՛ դարձեք:

Հորդորում ենք տարածել այս նյութը, որպեսզի մարդիկ չդառնան խաբեության և մոլորության զոհ, ինչպես նաև բողոքարկել (report) կեղծ օգտատիրոջ դեմ: Իսկ կեղծ էջի հետևում կանգնած չարագործներին հորդորում ենք ինքնակամ փակել էջը կամ էջերն ու մի պահ մտածել երկրային ու երկնային արժեքների մասին…

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ֆեսյբուքյան կեղծ էջ եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանի անունով

CrossNews.am