Դատաստանի օրը ոչ մի բառ չի հնչի «մեծ» գործերի մասին. Դեյվիդ Ուիլքերսոն

Դատաստանի օրը ոչ մի բառ չի հնչի «մեծ» գործերի մասին. Դեյվիդ ՈւիլքերսոնՇատ քրիստոնյաներ ջանում են մեծ գործեր կատարել Աստծո համար: Բայց Աստված ամեն բան բերում է մի պարզ դրույթի. գնո՞ւմ ես արդյոք դու փառքից փառք:

Նմանվո՞ւմ ես դու արդյոք Քրիստոսին:

«Որովհետև նրանց, որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանցեք Իր Որդու պատկերին կերպարանակից լինելու, որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ» (Հռոմեացիս 8.29):

Դատաստանի օրը ոչ մի բառ չի հնչի մեծ գործերի մասին: Այնտեղ չի նշվի ոչ մի հայտնի անձնավորություն, ոչ մեկի հաջողությունը, ոչ մի մարդկային ձեռքբերումներ:

Ընդհակառակը, հարցը հետևյալ կերպ դրված կլինի. «Արդյոք դուք հասունության ընթացք ունենո՞ւմ էիք Քրիստոսի մեջ: Թույլ տալի՞ս էիք Սուրբ Հոգուն սովորեցնել ձեզ՝ ինչպես ծառայել մարդկանց՝ ուրանալով սեփական անձն ու իրավունքները: Ո՞վ էիք դուք ձեր ընտանիքում»:

Եվ այսպես, արդյոք դուք կատարո՞ւմ եք ձեր նախասահմանությունը: Արդյոք այս տարի ավելի՞ եք կերպարանակից դարձել Քրիստոսին, քան անցյալում: Ձեր ընտանեական միությունը ամրանո՞ւմ է թե՞ գնալով թուլանում: Ինչպիսի՞ն են ձեզ տեսնում ձեր երեխաները՝ մեղմ ու բարի՞, թե՞ մշտապես դժգոհ և բարկացած:

Արդյոք ձեր ընկերներն ու ծանոթները ձեր մեջ տեսնո՞ւմ են Քրիստոսի սերը: