Ավազակը դարձավ ավետարանիչ

Ավազակը դարձավ ավետարանիչԱնգլիայում կես հարյուրամյակ գործունեություն ծավալած հայտնի քարոզիչ Ջոն Ուեսլիին որոշել էին սպանել միայն այն պատճառով, որ նա բացահայտում էր մարդկանց մեղքերը:

Ուեսլիին բռնում են մի խուլ ճանապարհի վրա ու, ձիուց վայր գցելով, դաժանաբար ծեծում: Ջոնը, սակայն, չի ընդդիմանում նրանց, այլ առաջին իսկ հնարավորության դեպքում ծնկների վրա է ընկնում և սկսում աղաղակել Աստծուն.

– Հա´յր Երկնային, ների՛ր նրանց:

Շփոթված այս խոսքերից` ավազակների առաջնորդը հրամայում է.

– Այլևս մի՛ ծեծեք նրան:

Այնուհետև, Ուեսլիին դիմելով, ասում է.

– Երդվում եմ, որ այլևս ոչ ոք քեզ չի նեղացնի: Ես պատրաստ եմ պաշտպանել քեզ, եթե նույնիսկ դրա համար անհրաժեշտ լինի զոհել սեփական կյանքս:

Առաջնորդի անունը Ժորժ Կլիֆթոն էր: Բոլորը նրան ճանաչում էին որպես ավազակի և սրիկայի:

Քարոզչի խիզախությունն ու Տիրոջ երկյուղը խոնարհեցրին նրան Քրիստոսի առջև, և Քրիստոսի զորությամբ վերածնված՝ նա իր կյանքի մնացած օրերը նվիրեց իր երկրում Ավետարանի Բարի լուրի տարածմանը:

Հ.Գ. Ինչպե՞ս ենք մենք վարվում նրանց հետ, ովքեր փորձում են նեղացնել մեզ… Մտածիր այս մասին: