«Աստվածաշնչյան մեծ հերոսներ և պատմություններ. Հովնանը» (մուլտֆիլմ)

«Հովնանը» (մուլտֆիլմ)Հովնանն Աստծո կողմից ընտրյալ է, ում հանձնարարված է ավետարանել ասորիներին: Եթե նրան հաջողվի համոզել Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի բնակիչներին, որպեսզի վերջիններս հետ կանգնեն իրենց մեղսավոր ճանապարհից, ապա Տերը կների նրանց:

Սակայն Հովնանը վախենում է անել դա և անմտորեն որոշում է կայացնում փախչել ու թաքնվել Աստծուց: Տերն, անշուշտ, թույլ չի տալիս, որ այդ ամենը երկար շարունակվի, ուստի մի լավ դաս է տալիս նրան՝ ցույց տալով, թե որքան ահարկու կարող է լինել աստվածային զայրույթը և որքա՜ն մեծ է Նրա սերը մարդկության նկատմամբ: