Ճշմարիտ սերն Աստծուց է գալիս. Ռայնհարդ Բոնկե

Ճշմարիտ սերն Աստծուց է գալիս. Ռայնհարդ ԲոնկեԱմուսնություն. կատարյալ ամուսինը նա է, ով չի սպասում իր կնոջից կատարելություն, և հակառակը: Բայց երկուսն էլ ունեն կատարյալ Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսը:

Որոշ ամուսնություններ ամուսնություն չեն, այլ նման են կողպեքի: Դրանք նման են սարսափելի մի բանտի: Այստեղ յուրաքանչյուրն իր լավագույնն է անում, որովհետև չի կարող մյուսից խուսափել:

Որոշ ամուսնություններում առկա են «փաթաթվող օձի» հատկանիշներ. մեկը խեղդում և ուտում է մյուսին:

Որոշ ամուսնություններում արտաքուստ ամեն բան լավ է՝ ինչպես թղթի վրա գրված գեղեցիկ սիմֆոնիա, որը, սակայն, գործիքավորված չէ և չի հնչում՝ որպես երաժշտություն:

Ամուսնությունը կուրորեն հանձնվելը չէ, այլ սիրառատ նվիրումն է. թույլ տալ ամուսնուն վայելել կնոջը, և կնոջը՝ ամուսնուն:

Ամուսնությունն Աստծո գաղափարն է, և այն աշխատում է միայն այնպես, ինչպես Աստված է ծրագրել՝ ԻՐ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ:

Հենց որ Աստված հեռացավ, Ադամը մեղք գործեց և մեղադրեց Եվային. արդյոք դա սե՞ր էր: Ո՛չ, այլ ընդամենը պատրվակ՝ վեճի համար:

Ճշմարիտ սերն Աստծուց է գալիս, և ամուսնությունը հիմնվում է դրա վրա կամ քանդվում՝ առանց դրա:

Միակ «սոսինձը», որ երկու հոգուն կարող է միացնել՝ սերն է: Աստծո սերը հենց այդ «գեր-սոսինձն» է: Եվ դա Քրիստոսի արյունն է:

Ամուսնությունը երեք նոտայից բաղկացած ակորդ է՝ տղամարդ, կին և Աստված: Աստված երբեք չի գալիս՝ ամուսնու և կնոջ միջև կանգնելու, այլ գալիս է՝ Սիրո Հոգով «սավառնելու» մի սրտից մյուսը:

Երբ Ադամը տեսավ Եվային առաջին անգամ, որքա՜ն հիասքանչ անակնկալ էր դա:

Հետո Աստված օրհնեց նրանց. «Եհովան օրհնություն կուղարկի քեզ…» (Բ Օրինաց 28.8):

«Օրհնությունն» է եղել և կա Աստծո մշտական խոսքը, ոչ թե «բարի բախտը»: