Աստված փրկում է մեղավորներին. եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Աստված փրկում է մեղավորներին. եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանՓրկությունը մեղավորների համար է: Եթե մեկն իրեն արդար է տեսնում, ապա նրա համար փակ է փրկության դուռը:

Փրկությունը շնորհքով է, և ոչ ոք չի կարող գործերով փրկության արժանանալ:

Մարդիկ կան, որ չեն հասկացել Աստծո փրկարար շնորհքի էությունը և ապրում են մեղքի կյանքով, ծածկում ու թաքցնում են իրենց մեղքերը և սիրում դրանք: Այս մարդիկ դեռ խավարի մեջ են, չեն հասկացել Աստծո շնորհքի էությունը և կործանվելու են, եթե չապաշխարեն իրենց մեղքերից:

Աստված չի փրկում կաթոլիկներին: Աստված չի փրկում ուղղափառներին: Աստված չի փրկում առաքելականներին: Աստված չի փրրկում նաև ավետարանականներին…

Աստված փրկում է մեղավորներին, ովքեր գիտակցում են իրենց մեղավոր էությունը, ապաշխարում և հավատքով ընդունում Տիրոջ շնորհքի բերած փրկությունը: