Ենովքի պատմությունը. Ի՞նչ անել, երբ ձեզ «չեն նկատում»

Ենովքի պատմությունը. Ի՞նչ անել, երբ ձեզ «չեն նկատում»Մենք Ենովքի մասին շատ բան չգիտենք: Հանգամանորեն ներկայացնելով շատ այլ հերոսների կյանքերը, Աստվածաշունչը չի պատմում Ենովքի կյանքի և իր անսովոր հերոսությունների մասին, չի ասում, թե որքան հաղթանակներ է նա տարել մարտերում և որքան հավատքի ճամփորդություններ կատարել: Ահա ամենը, ինչ մենք գիտենք՝ Ենովքը յոթներորդն էր Ադամից հետո, նրա հայրը Հարեդն էր, իսկ որդին՝ Մաթուսաղան (Ծննդոց 5.18-24):

Չնայած այս առաջին հայացքից աննշան թվացող կյանքին՝ ես նկատի ունեմ հայտնի չլինելը և կյանքի պատմությունը, որ հիշատակվում է Աստվածաշնչում, Ենովքը երկրորդն է հիշատակվում «Հավատքի հերոսների թանգարանում»՝ Եբրայեցիների 11-րդ գլքխում:

Կյանք, որ «աննկատ» է.

Ինչո՞ւ Նոյի, Աբրահամի և Մովսեսի  հետ միասին նույն գլխում հիշատակվում է նաև Ենովքը:

Ենթադրում եմ, որ մենք էլ, Ենովքի պես, կապրենք «աննկատ» կյանքով:

Ինձ սխալ մի՛ հասկացեք. ես նկատի չունեմ, որ մենք այս աշխարհում հետք չենք թողելու մարդկանց կյանքում: Ես նկատի ունեմ, որ քրիստոնյաների մեծ մասի կյանքը չի հայտնվի պատմության գրքերում և այլն:

Հաճեցնելով Աստծուն.

Ենովքի հավատքի պատմությունը դրդում է մեզ չհուսահատվելու (Այդ տրտմությունը գալիս է, երբ մենք մտածում ենք կյանքի իմաստի ու նպատակի մասին): Ահա թե ինչ է ասվում Եբրայեցիների 11.5-ում. «Հավատքով Ենովքը փոխվեցավ, որ մահ չտեսնի. և չէր գտնվում. որովհետև Աստված փոխեց նրան. որ իրան փոխվելուցն առաջ վկայվեցավ, որ հաճելի էր Աստծուն»:

Չնայած մենք գրեթե ոչինչ չգիտենք այս մարդու մասին՝ Սուրբ Գիրքը, հիշատակելով նրան Եբրայեցիս 11-րդ գլխում, ցույց է տալիս, որ Աստված ուշադրություն է դարձնում ամենքի, ամեն ինչի վրա և հոգում է մեզ համար, անգամ նրանց, ում կյանքը չափազանց աննկատ է թվում:

Աստված ուշադրություն էր դարձնում նրան. Աստծուն դուր էր գալիս, թե ինչպես էր Ենովքը ապրում, Արարիչը ուշադրություն էր դարձնում նրան, որովհետև Իր որդու կյանքն ու ապագան մտահոգում էր Իրեն: Եվ Ենովքի կյանքը հաճելի էր Աստծուն:

Ենովքի կյանքը թեև աննշան էր մարդկանց աչքերում, բայց Աստծո տեսանկյունից այն դատարկ ու անիմաստ չէր: Կա՞ արդյոք ավելի լիարժեք կյանք, քան կյանքն այն մեկի, ում վրա ուշադրություն է դարձնում և ում գովասանք է տալիս Ինքը՝ երկրի և երկնքի Տերը;

Տեսնո՞ւմ եք, Ենովքի հավատքի պատմությունը սովորեցնում է մեզ, որ կյանքի միակ ճշմարիտ իմաստն ու նպատակը ոչ թե քաղաքական իշխանությունն է, մշակութային ազդեցությունը, պատմաբանների կողմից ճանաչված լինելը կամ հարստության շատությունը: Կարելի է ունենալ այդ ամենն և միևնույն ժամանակ տանջվել անիմաստ կյանքի զգացումից: Միակ ճանապարհը, որով գնալիս հնարավոր է գտնել բավարարություն, խաղաղություն, իմաստ ու նպատակ՝ Աստծո հետ հարաբերությունները զարգացնելն է: Ենովքի պատմությունը սովորեցնում է մեզ, որ Աստծո աչքերում ոչ մեկը Իր երեխաներից աննշան չէ, ոչ էլ՝ անուշադրության մատնված:

Մեկ հիշատակում ևս կա, որը վկայում է Ենովքի կյանքի նշանակալիության մասին. դա այդ քիչ հայտնի մարդու բերանից դուրս եկած խոսքերն են, որոնք գրի են առնվել Հուդայի 1-ին գլխում. «Ենովքն էլ, որ յոթներորդն է Ադամից, սրանց համար մարգարեացավ և ասաց. Ահա Տերը եկավ իր բյուրավոր սուրբերովը, որ դատաստան անի ամենին, և նրանց ամբարիշտներին հանդիմանի իրանց արած բոլոր ամբարիշտ գործերի համար,և բոլոր այն խիստ խոսքերի համար, որ ամբարիշտ մեղավորները նրա դեմ խոսեցին» (14-15): Այս խոսքերը բացահայտում են ամենը, ինչ պետք է իմանալ նրա սրտի վիճակի մասին: Ենովքը խորապես անհանգստանում էր՝ տեսնելով, որ բարությունը մոռացված է, և թե ինչպես են մարդիկ չարիք գործում: Ենովքը խորհում էր Աստծո սրբության և մարդկանց անօրենությունների մասին:

Կարելի է դաս քաղել հավատքի այս հերոսի` քիչ հայտնի կյանքից. առաջինը՝ առ Աստված հավատքի պտուղը բարոյական ինքնագիտակցումն է: Երկրորդ՝ նման ինքնագիտակցումը հնարավորություն է տալիս տեսնելու սուտը և օժտում սրտով, որը  չի կարող անօրենությանը հանգիստ նայել: Եվ երրորդ, երբ ձեր կյանքը ձևավորվում է՝ շնորհիվ բարոյական ինքնագիտակցման, ով էլ դուք լինեք, որտեղ էլ ապրեք կամ ինչով էլ զբաղվեք, ձեզնից հետո դուք կթողնեք բարի ժառանգություն:

Աննկատ մարդիկ ամենուր են.

Դրական ազդեցության մեծ մասը հաճախ ունենում են մարդիկ, ովքեր պարզապես վարվում են ճշմարտության համեմատ և ազդում ուրիշների վրա, որ նրանք էլ ձգտեն այդ ճշմարտությանը: Աստված անում է Իր արդար գործը. որտեղ էլ գտնվեն հարյուր հազարավոր աննկատ «Ենովքները», ովքեր իրենց նվիրել են ճշմարտությանը, Աստված կներգրավվի նրանց Իր ծառայության մեջ:

 Փոլ Դեյվիդ Թրիփ