Վախեր, որոնք արգելք են մեր ճանապարհին

Վախեր, որոնք արգելք են մեր ճանապարհինԳոյություն ունի վախի երեք տեսակ, որոնք կարող են խանգարել Աստծուց մեզ տրված կոչումը կատարելուն:

«Մի՛ վախեցիր»՝ սրանք Աստծո առաջին խոսքերն են Աստվածաշնչում, որոնք Նա ասում է, երբ պատրաստվում է ինչ-որ նոր բան արարել:

Այս արտահայտությունն առաջին անգամ հիշատակվում է Ծննդոց 15.1-ում. «Այս բաներից հետո տեսիլքում Եհովայի խոսքը Աբրամին եղավ ասելով. Մի՛ վախիր, Աբրամ, ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է»:

Ես հավատում եմ, որ «մի վախեցիրը»՝ Աստծո խոսքն է քեզ համար 2015թ-ին: Նա ցանկանում է ինչ-որ նոր բան անել քեզ համար այս տարի:

Սակայն վախերը պետք է հեռանան քո կյանքից: Ես ինքս ստիպված եմ եղել հաղթահարել իմ մեջ դրանք:

Անհայտության վախ. Երբ Աստված ազատագրեց ինձ անհայտության վախից, նա բացեց նոր հնարավորություններ ինձ համար և իմ ընտանիքի համար: Ես տեսա նոր հեռանկարներ՝ այն, ինչ նախկինում չէի կարողանում տեսնել:

Թույլ տվեք Աստծուն ազատագրել ձեզ անհայտությունից, որ դուք կարողանաք տեսնել այն հնարավորությունները, որոնց գոյության մասին հիմա անգամ չեք էլ կասկածում:

Անհաջողության վախ. «Եվ Աստված տղայի ձայնը լսեց, և Աստծո հրեշտակն երկնքիցը կանչեց Հագարին և նրան ասեց. Հագար, ի՞նչ է քեզ. մի՛ վախեցիր, Աստված լսեց տղայի ձայնը ուր որ նա է» (Ծննդոց 21.17): Իսմայելի ծնունդը իրականում կարող էր «մեծ դժբախտություն» լինել Աբրահամի համար: Բայց, միևնույնն է, Աստված Աբրահամի սխալը ի բարիի վերածեց և լսեց Իսմայելի լացը: Աստված ուներ ծրագիր Իսմայելի համար:

Անհաջողության վախը հետապնդում էր ինձ կյանքիս մեծ մասի ընթացքում: Ես պայքարում էի այդ վախի դեմ՝ Աստծուն հնազանդվելով:

Բաց թողեք վախը և ապրեք հավատքով: Մեկ անգամ ես լսեցի Ռայնհարդ Բոնկեի քարոզը՝ ավետարանչի, ով իր քարոզների շնորհիվ ապաշխարության է բերել 70 միլիոն մարդկանց: Եվ նա ասում էր. «Աստված ասել է ինձ, որ երբ ես ասում եմ Նրա խոսքը, Նա կատարում է Իր խոսքը: Սուրբ Հոգին ամենուր է, սակայն Նա չի կարող գործել մինչ Նրա խոսքը հռչակված չլինի»: Բոնկեն մեջբերում է Ծննդոց 1.2-3-ը. «Եվ երկիրն անձև ու դատարկ էր. և խավար կար անդունդի վրա. և Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա։ Եվ Աստած ասեց. լույս լինի, և լույս եղավ»:

Ոչինչ չկատարվեց մինչև Աստծո խոսքը չհռչակվեց: Սուրբ Հոգին սպասում է, մինչ դու կհռչակես Աստծո Խոսքը, որ այն գործի քո կյանքում: Հռչակեք Աստծո խոսքը ձեր ընտանիքի վրա, ձեր եկեղեցու վրա և, վերջապես, հռչակեք այն ձեր վախերի վրա:

Վախ մարդկանց կարծիքից: Այս վախը նույնպես նախկինում ղեկավարում էր կյանքս: Մարդկանց կարծիքներից վախեցող մարդիկ խուսափում են հետևելու իրենց երազանքներին: Նրանք ցանկանում են ձեռք բերել բոլորի համաձայնությունը՝ նախքան առաջին քայլն անելը: Իհարկե, լավ է խորհուրդ հարցնել նախքան ինչ-որ բան սկսելը: Սակայն երբ ամեն բան արդեն հարցված է Աստծուց ու պարզ է Նրա կարծիքը, պետք է համոզվածություն դրսևորել և սկսել գործել:

Վերջիվերջո, բոլորս կկանգնենք Աստծո առջև՝ պատասխան տալու մեր կյանքերի համար: Ձեր ամուսինը կամ լավագույն ընկերը չեն լինելու ձեր կողքին այդ պահին:

Թույլ մի՛ տվեք, որ վախը, թե «ինչ կմտածի մեկ ուրիշը» կանգնեցնի ձեզ՝ Աստծո կամքը կատարելուց:

Հիսուսի մայր Մարիամը կարող էր Աստծուն ասել «ոչ» այն վախի պատճառով, թե «ինչ կմտածեն մարդիկ»: Սակայն նրա համաձայնությունը թույլ տվեց Աստծուն խառնվելու այդ գործին:

Ասեք «այո՛» Աստծուն: Թույլ մի՛ տվեք վախին կանգնեցնելու ձեզ:

Այդժամ դուք ապշած կլինեք, թե ինչեր Աստված կանի ձեր կյանքում:

                                                                                                      Լեյլանի Հեյվուդ