Դուք կարող եք կասկածի տակ առնել մարդուն, բայց երբեք մի՛ կասկածեք Նրան. Նիք Վույչիչ

Դուք կարող եք կասկածի տակ առնել մարդուն, բայց երբեք մի՛ կասկածեք Նրան. Նիք ՎույչիչԵթե Աստված ինչ-որ բան դրել է ձեր ներսում, ապա Նա երբեք չի խաբի ձեզ: Նա կարող է վերցնել ձեզնից ինչ-որ բան, բայց միայն այն պատճառով, որ Նա ունի ձեզ համար այլ ծրագիր:

Եթե դուք ունեցել եք անձնական հարաբերություններ կառուցելու անհաջող փորձ, ապա դուք կարող եք ձեզ խաբված, խոցված զգալ: Գուցե դուք ասում եք ինքներդ ձեզ՝ «Այլևս երբեք»: Սա շատ հասկանալի է: Ես ինքս էլ եղել եմ նման վիճակում:

Ձեր զգացմունքները լիովին բնական են: Եթե դուք բաժանությունից հետո չեք զգացել կորստի ցավ, ապա դա էր անբնական լինելու: Սեր կորցնելը ցավոտ է: Բայց հիշեցրեք ինքներդ ձեզ, որ եթե Աստված ձեր սրտում դրել է ձգտում դեպի սերը, ապա Նա անպայման կօգնի ձեզ:

Գուցե Դուք Ձեզ միայնակ եք զգում ու դժբախտ, բայց դա կանցնի: Օգտագործեք ժամանակն այն բանի համար, որ սովորեք, հասունություն ապրեք և դառնաք ավելի ու ավելի արժանի սիրո: Մի՛ հանձնվեք: Հավաքեք ձեր ուժերը: Ամրապնդեք ձեր մարմինը, միտքն ու հոգին:

Պատրաստվեք այն օրվան, երբ Աստված ձեզ կնվիրի այն մարդուն, ում դուք ողջ հոգով կսիրեք:

Ես չեմ կարող խոստանալ ձեզ, որ դուք կգտնեք նման մարդու, բայց Աստված կարող է: Մի՛ խանգարեք Աստծո ծրագրի իրականացմանը: Նա կօգնի և կվերականգնի ձեր ուժերը:

Դուք կարող եք կասկածի տակ առնել մարդուն, բայց երբեք մի՛ կասկածեք Նրան: