Չորս տարվա բանտարկությունից հետո Իրանում ազատ են արձակել քրիստոնյա կնոջը

Չորս տարվա բանտարկությունից հետո Իրանում ազատ են արձակել քրիստոնյա կնոջըՔրիստոնյա Մարիամ Նաղաշ Զարգարանը ազատված է իրանական բանտից, որտեղ գտնվում էր արդեն չորս տարի՝ ազգային անվտանգության խախտման մեղադրանքով:

Նա գտնվում էր իրանական Էվին բանտում, որը հայտնի է իր դաժան պայմաններով. տեղեկացնում է cnl.news-ը:

«Global Catalytic Ministries» ծառայության մամլո-քարտուղարը մեկնաբանել է բանտի սարսափելի պայմանները.

«Երբ մարդիկ դուրս էին գալիս այդ բանտից, նրանցից պահանջվում էին ամիսներ՝ ֆիզիկապես վերականգնվելու համար՝ տանջանքների  ու ծեծերի պատճառով, ինչպես նաև անհրաժեշտ սանիտարական պայմանների, կերակուրի և այլ հարմարությունների բացակայության պատճառով»:

Զարգարանը ուներ լուրջ խնդիրներ առողջության հետ մինչ բանտում հայտնվելը, բայց հիմա, երբ նրան ազատել են, նրա ֆիզիկական վիճակը ավելի վատ է: Նրան ծեծել են այն աստիճան, որ վերջինս ոտքի կոտրվածք էր ստացել:

Ծառայության մեկ այլ ներկայացուցիչ նշում է, որ այս կնոջ պատմությունը տխուր է, սակայն բացառիկ չէ: Իրանում քրիստոնյաները հաճախ ենթարկվում են հետապնդումների, ենթարկվում խտրականության և կտտանքների, բանտ նետվում, երբեմն էլ՝ սպանվում: