«Արևին հակառակ» (ֆիլմ)

Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա և պատմում է ամերիկյան ռազմա-օդային ուժերի երեք օդաչուի մասին:

1942թ-ի հունվարին` Երկրորդ Համաշխարհային պատերազմի ամենաթեժ ժամանակներում, իրենց հերթական հետախուզական հանձնարարությունը կատարելիս երեք օդաչուների ինքնաթիռը մի անհեթեթ սխալմունքի պատճառով կործանվում է Խաղաղ Օվկիանոսի ջրերում:

Երեքն էլ հրաշքով կենդանի են մնում: Նրանք հայտնվում են հսկայական օվկիանոսում մի փոքրիկ լաստանավի վրա՝ առանց կերակուրի, դեղերի և այլ գոյատևաման միջոցների: Հավանաբար,  նրանք պետք է հույսը կորցնեին, բայց… նրանք օգնություն են խնդրում մեկից, ով երբեք իրենց չի թողնի՝ Աստծուց:

Այս ֆիլմը խոսում է հույսը չկորցնելու կարևորության մասին՝ կյանքի անգամ ամենաբարդ իրավիճակներում: