Սմիթ Վիգլսվորթի գաղտնիքը. ինչպես էր նա հանգիստ առնում

Յուրաքանչյուրը, ով ծառայում է Սուրբ Հոգու զորությամբ, պետք է իմանա, թե ինչպես պետք է հանգիստ առնել՝ ազատվելու համար հոգնածությունից և ճնշումներից: Սմիթ Վիգլսվորթն ուներ իր տարբերակը:

Մի անգամ ես հարցրեցի նրան, թե հանգստանալու, թուլանալու համար ինչո՞վ է զբաղվում: Եվ նա պատասխանեց. «Ես գտնում եմ իմ հանգստությունը Տիրոջ ներկայության մեջ: Դա ամենն է, ինչի կարիքն ունեմ: Ցանկացած այլ ձևով հանգստանալը ինձ համար չէ, որովհետև ես մշտապես գտնվում եմ սատանայի հետ պատերազմի մեջ: Հանգիստ առնելու և մի փոքր թուլանալու ցանկացած այլ ձև՝ Աստծո ներկայությունից դուրս, միանգամից ինձ դարձնում է բաց՝ հարձակման համար»:

Զարմանալի չէ, որ Վիգլսվորթը այնպիսի մեծ գործեր է արել Աստծո համար: Խավարի ուժերը նրա համար վտանգ չէին ներկայացնում, որովհետև ամեն անգամ, հանդիպելով նրանց, նա լցված էր լինում Աստծո գահից բխող թարմությամբ ու մաքրությամբ:

Վիգլսվորթն այդ մաքրող ու սրբագործող մթնոլորտը տանում էր այս աշխարհի կեղտոտ մթնոլորտի մեջ՝ ստիպելով չարի ուժերին դողալ վախից, որոնք տեսնում էին նրա մեջ Ամենակարող Աստծո զորավոր ծառայողին:

Ալբերտ Խիբբերտ