«Յո Երթաս» (ֆիլմ)

 «Յո Երթաս» (ֆիլմ)Ֆիլմը նկարահանվել է հայտնի լեհ գրող Հենրիկ Սենկևիչի պատմավեպի հիման վրա: «Կվո Վադիս». անվանումը լատինական ծագում ունի, որ նշանակում է «Ու՞ր ես գնում»:

Ֆիլմում նկարագրված է Ներոն կայսեր կառավարման դաժան ժամանակաշրջանը, հռոմեական հասարակության մեջ ապրող առաջին քրիստոնյաների հետապնդումներն ու հալածանքները (64-68թթ-ը): Հալածվողների թվում էին Պետրոս և Պողոս Առաքյալները:

Սցենարի ողջ գործողությունները տեղի են ունենում Հռոմում և հարակից արվարձաններում: Քրիստոնյաներից ազատվելու նպատակով՝ Ներոն կայսրը դիտմամբ հրդեհ է կազմակերպում՝ մեղադրելով վերջիններիս:

Այդ օրերում մի սիրահար զույգ կար՝ գեղեցկուհի Լիգիան և Վենեցիայի քաջ զինվորը: Ֆիլմը դիտելիս տեսնում ենք նրանց անսահման մեծ և ամուր սերը, որ հաղթահարում յուրաքանչյուր խոչընդոտ:

Գրեթե բոլոր քրիստոնյաները սպանվում են:

Գաղտնի հեռանալով Հռոմից՝ Պետրոսը հանդիպում է Քրիստոսին և հարցնում Նրան. «Ու՞ր ես գնում, Տե´ր»: Հիսուս նրան պատասխանում է. «Քանի որ դու լքում ես Իմ ժողովրդին, Ես գնում եմ Հռոմ՝ խաչվելու»: Առաքյալը շտապում է հետ՝ դեպի Հռոմ, որտեղ էլ տանջալից կերպով մահանում է:

Ռեժիսոր՝ Եժի Կավալերովիչ:

Դերերում՝ Մագդալենա Մելցաժ, Պավել Դելագ, Եժի Նովակ, Ֆրանտիշեկ Պեչկա, Ռաֆալ Կուբացկի: