Հովվական ծառայություն. դասեր 20 տարվա ծառայությունից  

Վերջերս ես տոնեցի հովվական ծառայության մեջ իմ 20 տարին: Առաջին 8-ը ես ծառայում էի՝ որպես հովվի օգնական, իսկ վերջին 12-ը՝ ավագ հովիվ էի: Ես շատ բան եմ սովորել այս տարիների ընթացքում. մեծամասամբ ցավի ու տառապանքների միջոցով: Ահա այն դասերը, որոնք ես ընկալել եմ 20 տարիների ընթացքում:

  1. Աստվածաշունչը բավական է Քրիստոսի եկեղեցին կառուցելու համար:

Հիշում եմ առաջին կիրակնօրյա առավոտը, երբ հովիվ էի դարձել: Նստած էի ամբիոնի հետևի սենյակում և հարցնում էի ինքս ինձ՝ «կձգի՞» այս եկեղեցին գոնե մեկ տարի ևս: Չէ՞ որ ես հասկանում էի, որ իմ բոլոր կոչումներն ու մարդկային իմաստությունը չեն կարող դադարեցնել լճացման ընթացքը: Բայց ես գիտեի, որ Աստված Իր Հոգով և Խոսքով կարող է վերածնել ու կառուցել Իր եկեղեցին: Հենց այդպես էլ եղավ հետագա 10 տարիների ընթացքում:

  1. Ավետարանը կարող է փոխել կյանքեր:

Ոչ մի ծրագիր, միջոցառում և մարդ ունակ չեն փոխելու մարդկանց սրտերը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում ես տեսել եմ, թե ինչպես է Ավետարանը ազատում մարդկանց մեղքի ստրկությունից և հույս տալիս նրանց, ովքեր դադարել են հուսալ: Ես տեսել եմ, թե ինչպես է Ավետարանը միաբանում ծերերին ու երիտասարդներին, սպիտակամորթներին ու սևամորթներին, հարուստներին ու աղքատներին: Բարի Լուրը վերադարձնում է կյանքի: Մնում է միայն կրկնել, որ միայն Ավետարանը կարող է փոխել մեր կյանքը և վերածնել ամեն եկեղեցի:

  1. Արդյունավետ հովիվը նա է, ով լսում ու տեսնում է սրտով:

Շատ եկեղեցիներում սխալականորեն համարում են, որ իսկական տղամարդու աստվածաշնչյան կերպարը հաստատակամ տղամարդն է, ով զուրկ է ամեն տեսակ էմոցիաներից, ով ոչինչի առջև վախ չունի: Այնուամենայնիվ, Աստվածաշնչում մենք գտնում ենք լիովին այլ կերպար: Աստվածաշնչում ճշմարտապես խիզախ մարդը դյուրազգաց մարդն է, ով կարող է խորապես մտնել դիմացինի դրության մեջ, անձնուրաց սիրել և իր անձը դնել մեկի փոխարեն: Խորը վերապրումները ստիպում են մեզ խորասուզվել սրտի աշխարհի մեջ:

Դա թույլ է տալիս մեզ կարեկցել տառապյալներին: Արդյունավետ հովիվը նա է, ով ընդունում է իր թուլությունները, ով չի վախենում անկեղծ լինել մարդկանց հետ, որովհետև իր վստահությունը Քրիստոսի մեջ է:

  1. Գնահատեք ձեր ընտանիքը:

Մեկն ինձ ասաց մի անգամ. «Ուրիշ ծառայություն կգտնես, բայց ուրիշ կին՝ ոչ»: Կատարյալ ճշմարտություն: Հետևեք, որ պահեք հավասարակշռությունը ծառայության և ընտանիքի միջև, որ ձեր կինն ու երեխաները մնան ձեր ցուցակի առաջին տեղում, անգամ ակտիվ ծառայության ժամանակներում: Ես, որպես կանոն, ընթրիքի, աղոթքի և հանգստյան օրերի ընթացքում չեմ պատասխանում հեռախոսի զանգերին: Հիշեք, եթե ձեր ընտանիքը կորցնեք, դրան գուցե հետևի ձեր ծառայության կորուստն էլ:

  1. Չի կարելի թերագնահատել տարեց մարդկանց եկեղեցում:

Երբ եկեղեցի է մտնում երիտասարդ հովիվը նոր գաղափարներով, ապա համայնքի տարեց մասը դժվար է ընդունում նրան, և վերջինս նրանց որպես արգելք է ընկալում: Բայց որքան ավելի եմ ծառայում, այնքան ավելի եմ հասկանում, որ եկեղեցում հենց այդ տարեց մարդիկ սովորել են համագործակցել ու հասկանալ իրար: Սկզբում համարում էի, թե ես եմ համբերատար, հետո հասկացա, որ իրականում նրանք են համբերատար:

  1. Ծառայել այնպես, որ քեզ չցանկանան բաց թողնել, բայց և չվախենան կորցնել:

Մի քանի տարի առաջ երկար ճամփորդության մեկնելով՝ ես անկեղծորեն հույս ունեի, թե վերադարձիս կտեսնեմ, որ իմ բացակայությունը ոչինչ չի փոխել, և առանց ինձ եկեղեցու կյանքը կանգ չի առել: Իմ հույսերն արդարացան. «անփոխարինելիներ չկան» կանոնը գործում է մեր եկեղեցում, և ես շատ ուրախ եմ դրա համար:

Պետք է բարձրացնել ղեկավար թիմ, որ եկեղեցին կախված չլինի մեկ մարդուց, և գտնել ծառայություն, որտեղ կարող ես պտղաբեր ծառայել:

  1. Հոգ տարեք ձեր հոգու մասին:

Հովիվները լավ են հիշում հոտի մասին, բայց հաճախ մոռանում են իրենց մասին: 20  տարիների ընթացքում ես հստակ կարող եմ ասել, որ ամեն անգամ, երբ իմ ծառայության մեջ խնդիրներ էին սկսվում, ես մոռանում էի իմ հոգու մասին: Եթե դադարենք Սուրբ Հոգուց նոր զորություն ստանալ՝ ամեն օր մեզ հիշեցնելով Աստծո շնորհի հրաշքի մասին, ապա չենք կարողանա լինել այդ նույն շնորհը մյուսներին հաղորդողը:

  1. Հավատարմությունը ամենածայրահեղ քննադատության գինն ունի:

Լինում են պահեր, երբ պետք է դժվար որոշումներ կայացնել: Անցեք ամեն տեսակ քննադատության միջով, միայն թե մնացեք Քրիստոսի հավատարիմ ծառան:

  1. Իրական խոնարհությունը յուրօրինակ տաղանդից էլ լավ է:

Մարդկանց տաղանդը չէ, որ անհրաժեշտ է, այլ խոնարհ, կոտրված, Քրիստոսի կարիքն ունեցող հովվի սիրտը, ով չի թաքնվում փակ դռների հետևում: Ավելի կարևոր է մարդկանց ցույց տալ, թե ինչ է նշանակում խոնարհությամբ հետևել Քրիստոսին, քան զարմացնել յուրահատուկ պարգևներով:

  1. Ապագա հովիվների կրթելը մեծ ուրախություն է:

Չնայած, որ դժվար է կրթել ու բարձրացնել լավագույն աշակերտների, հավատացեք՝ դա մեծագույն ուրախություն է և արժե ձեր ջանքերին:

  1. Նախքան պայքարի մեջ մտնելը մտածեք՝ արժե՞ արդյոք:

Ինքներդ որոշեք՝ ինչի համար պայքարել, այլապես դա կանեն ուրիշ մարդիկ ձեր փոխարեն: Եղեք համբերատար և իմաստուն: Անդադար աղոթք արեք: Միայն մեկ որոշում, և Աստված կարող է ուղղորդել ձեզ անհրաժեշտ վայր, կամ կործանել ձեր ծառայությունը:

  1. Տառապանքներն անխուսափելի են:

Թող ամեն դժվարություններ ստիպեն ձեզ ավելի շատ փափագել Երկնային Արքայությունը:

  1. Ես միայն մեկ բանի «կարիք ունեմ». միայն Հիսուսի:

Կար ժամանակ, որ երբեմն մտածում էի, թե միայն Հիսուսը բավարար չէ: Բայց հիմա տեսնում եմ, որ միայն Նա էլ բավարար է: Գիտակցելով այս ճշմարտությունը՝ ես սկսեցի ավելի վայելել իմ ծառայությունը. ոչ՝ որովհետև պետք է ծառայել, այլ որովհետև ես ունեմ այդպիսի հնավարություն: Ծառայությունը առավելություն ու արտոնություն է:

Բրայան Քրոֆթ՝ ավագ հովիվ «Auburndale» մկրտական եկեղեցում (Լուիսվիլ, Կենտուկի)