«Աստվածաշնչյան մեծ հերոսներ և պատմություններ. Մովսեսի պատմությունը» (մուլտֆիլմ)

«Մովսեսի պատմությունը» (մուլտֆիլմ)Այս պատմությունը պատմում է այն մասին, թե ինչպես էին իսրայելացիները ստրկացվել եգիպտացիների կողմից: Երկար տարիներ նրանք աշխատում էին՝ առանց որևէ փոխհատուցման:

Եվ ահա Աստված որոշում է վերջ դնել նրանց տանջանքներին: Նա ընտրում է Մովսեսին, որպեսզի վերջինս իսրայելացիներին առաջնորդի դեպի ազատություն: Մովսեսը հայտնվում է դժվար կացության մեջ, քանի որ կարծում էր, որ ինքն անկարող է իր ազգի առաջնորդը լինել: Այդուհանդերձ նա հավատում էր Աստծուն և չէր կարող հակառակվել Նրա կամքին:

Աստծո օգնությամբ Մովսեսը դուրս է բերում իր ազգը Եգիպտոսից և Կարմիր ծովի միջով տանում նրանց դեպի անապատ…