Երբ չեք պայքարում մարմնական ցանկությունների դեմ…

«Հեռու կացեք մարմնավոր ցանկություններիցը, որ կռվում են հոգու դեմ» (Ա Պետրոս 2.11):

Մի անգամ վիճում էի մեկի հետ՝ շնության մեղքի պատճառով, որի մեջ նա ապրում էր, ես փորձում էի հասկանալ նրա իրավիճակը և համոզում էի վերադառնալ իր օրինական կնոջ մոտ:

Հետո ես ասացի. «Գիտե՞ս, Հիսուսն ասում է, որ եթե դու չես պայքարում այդ մեղքի հետ այնպիսի լրջությամբ, որ պատրաստ լինես աչքդ անգամ հանել, դու կհայտնվես դժոխքում և հավիտյան կտառապես այնտեղ»:

Քրիստոնյա լինելով՝ նա նայեց ինձ լիակատար շփոթության մեջ, ասես երբեք նման բան չէր լսել իր կյանքում, և ասաց, «Դուք նկատի ունեք, որ մարդը կարող է կորցնե՞լ իր փրկությունը»:

Այսպես շատ անգամներ ես իմ անձնական փորձառությամբ բացահայտում էի, որ կան մարդիկ, ովքեր դավանում են քրիստոնեություն, բայց փրկության վերաբերյալ նրանց հայացքները ոչ մի կերպ իրականության հետ կապ չունեն, և նրանք հաշվի չեն նստում Աստվածաշնչում գրի առնված զգուշացումների հետ: Այդ պատճառով իրեն քրիստոնյա անվանող մարդը, ով ապրում է մեղքի մեջ, գտնվում է աստվածաշնչյան զգուշացումների հասանելիության գոտուց դուրս: Ես համարում եմ, որ քրիստոնեական կյանքի նկատմամբ նման հայացքը հազարավոր մարդկանց սրտով է, ովքեր «ընդարձակ» ճանապարհի վրա են, որ կորստյան է տանում (Մատթ. 7.13):

Հիսուսն ասում է, որ եթե մարդը չի պայքարում մարմնական ցանկությունների դեմ, նա երկինք չի գնա: Դա չի նշանակում, որ սուրբերը միշտ հաջողված են դրանում: Դա նշանակում է, որ մենք պետք է որոշում ընդունենք՝ պայքարելու, անգամ եթե դա միշտ չէ, որ ստացվում է:

Եթե աշխարհը պայթի հազարավոր հրթիռներից կամ ահաբեկիչները սկսեն պայթեցնել ձեր քաղաքները, կամ գլոբալ տաքացումը հալեցնի հյուսիսային սառույցները, կամ ՁԻԱՀ-ը տապալի ազգերը. այդ բոլոր աղետները կարող են սպանել միայն մարմինը: Բայց եթե մենք չպայքարենք մարմնավոր ցանկությունների դեմ, մենք կկորցնենք մեր հոգիները:

Պետրոսն ասում է, որ մարմնական ցանկությունները «կռվում են» հոգու դեմ: Այս պատերազմում դրույքները անհամեմատելիորեն ավելի բարձր են, քան պատերազմի կամ ահաբեկչության մեկ այլ վտանգի դեպքում: Պողոս առաքյալը թվարկում է «պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունը և ագահությունը, որ կռապաշտություն է»  և նշում է՝ «որոնց համար Աստծո բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա» (Կող. 3.5-6-ը): Եվ Աստծո բարկությունը անհամեմատելիորեն ավելի սարսափելի է, քան բոլոր ժողովուրդների բարկությունը՝ միասին վերցված:

Թող Տերը շնորհ տա մեզ, որ մենք լրջորեն վերաբերվենք մեր և այլ մարդկանց հոգիներին և շարունակենք մեր պայքարը մեղքի ու մեղքի բնության դեմ:

Ջոն Փայփեր