Ստուգենք մեր ներսը. առա՞ջ ենք գնում, թե՞ նահանջում ենք

Ստուգենք մեր ներսը. առա՞ջ ենք գնում, թե՞ նահանջում ենքԱմեն մարդ, ով երբևէ կյանքում ապաշխարել է, սակայն կորցրել ծածուկ աղոթքի հաճույքը և չի կենում Աստծո հետ մշտական շփման մեջ, ուրացել է Աստծուն:

Եթե դու աղոթելով չես մոտենում Աստծուն, ուրեմն՝ դու նահանջել ես:

Ինչ եկեղեցու էլ պատկանես, ինչ դիրք էլ զբաղեցնես և ինչպիսի տեսքով էլ ներկայանաս մարդկանց, Աստված քեզ կհամարի ուրացած, եթե դու չունես աղոթքի հոգի:

Եթե այլևս հաճույք չես ստանում Աստծո Խոսքի ընթերցանության մեջ, քո սրտում դու ուրացել ես Աստծուն:

Եթե քո ամենօրյա կյանքը չի ձևավորվում այն կանոններով, որոնք դու առնում ես Աստծո Խոսքից, դու ուրացել ես Նրան:

Եթե դու սկսել ես նախընտրել Սուրբ Գրքի փոխարեն որևէ այլ գրականության ընթերցանություն, և մեկնաբանումները քեզ բավարարում են ավելի, քան Ինքը՝ Խոսքը, ապա դու բռնել ես նահանջի ուղին:

Եթե առավոտյան արթնանալով նկատես, որ առաջին մտքերդ երկրային ու աշխարհիկ բաների մասին են, ուրեմն՝ սիրտդ նահանջում է:

Պրոֆեսոր Չարլզ Ֆիննեյ