Ի՞նչն է ձեր ոգեշնչման աղբյուրը. Հարց, որին պետք է պատասխանել

Մեր ոգեշնչման աղբյուրն է որոշողը ոչ միայն մեր պտուղները, այլև մեր հաջողության որակը: Վերաիմաստավորումը անհավանականորեն կարևոր մի բան է:

Մի օր ես օգնում էի իմ ընկերոջը մի երաժշտական միջոցառման ժամանակ: Համերգի ընթացքում ինձ հաջողվեց զրուցել հայտնի մի կնոջ հետ: Եվ ես ուշադրություն դարձրեցի, որ նա իր արվեստում ոգշնչվում է հոգևորից: Սակայն, այնտեղ պետք է նշեմ, որ նա քրիստոնյա չէր: Մենք զրուցեցինք տարբեր հարցեր շուրջ, բայց դա չէ գլխավորը: Գլխավորն այն է, որ ես լսեցի. «Եթե քո ուժերը հոգևորից չես ստանում, ապա քո ստեղծագործական ուղին պարզունակ է լինելու»:

Եվ այսպես, մարդը հասկանում էր, որ ստեղծագործության համար անհրաժեշտ է ոգեշնչման աղբյուր:

Իսկ հոգևոր աղբյուրը պահանջում է բացառիկ հավատարմություն. սա գին է, որը չվճարելով մենք արդյունք չենք ստանա: Իսկ հավատարմությունը՝ նվիրում է և կատարումն այն բանի, ինչին դու հավատարիմ ես:

Որքան էլ մարդը համոզված լինի, որ Աստված չկա, և հոգևոր աշխարհ գոյություն չունի, Աստված դրանից չի վերանում, իսկ հոգևոր աշխարհը՝ չի նվազեցնում իր ազդեցությունը մեզ վրա: Եվ ամեն հաջողության հասած մարդ՝ մեկն է, ով ունի ոգեշնչման հոգևոր աղբյուր և մեկը, ով խրատում է իրեն:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հիտլերը առաջնորդվում էր արևելյան գաղափարների միստիկական ուսմունքներով: Նապոլեոնը գուշակների ծառայություններից էր օգտվում: Պատմության մեջ գրեթե բոլոր բացասական հերոսներն իրենց զորությունը ստանում էին օկուլտ, դիվային աղբյուրներից:

Եվ ընդհակառակը, քրիստոնյաները, արդարները, առանց թաքցնելու, մատնանշում են Աստծուն և Սուրբ Գիրքը՝ որպես իրենց հոգևոր աղբյուր, որը տալիս է իրենց ստեղծագործական զորություն և գաղափարներ:

Ոգեշնչման աղբյուրն է որոշում կյանքի որակն ու պտուղը:

Իսկ ի՞նչն է ոգեշնչում ձեզ: Որտե՞ղ է ոգեշնչման ձեր աղբյուրը: Այս հարցը կարևոր է, քանի որ հենց այդ աղբյուրն է որոշում ձեր հաջողության որակը կամ անհաջողությունների պատճառը: Այդ հարցին անկեղծ պատասխանը պետք է դրդի ձեզ ծայրահեղ փոփոխությունների:

Հաճախ մենք չենք էլ հարցնում ինքներս մեզ՝ իսկ ի՞նչ է մեզ առաջ մղում: Մեզ թվում է, թե մեր շարժառիթները մաքուր են, բայց արդյոք մենք լրջորեն զբաղվե՞լ ենք դրանցով: Մեկ անգամ մի շատ զոհաբերող սիրտ ունեցող մեկի հետ էի զրուցում, երբ լսեցի նրանից. «Ես համոզված էի, որ զոհում եմ, որովհետև ցանկանում եմ օգնել մարդկանց, բայց պարզվում է, որ ես հարգանք ու մեծարանք էի փնտրում»:

Ինչո՞ւ ես հաջողության ձգտում:

Սրանք այն հարցերն են, որոնք արժե տաս ինքդ քեզ և լրջորեն, առանց խույս տալու, պատասխանես: Եվ այդպես կսկսես փոխել կյանքդ՝ փոխելով քո ոգեշնչմանդ աղբյուրը:

Ալեքսանդր Վելիչկո