Աստված ցանկանում է կոտրել հոգնածության ամեն լուծ ձեր կյանքում

Մեկ անգամ առավոտյան ես արթնացա մի իսպաներեն բառի հետ, որի նշանակությունը ամբողջությամբ չէի էլ հասկանում՝ «բաստա»: Այն նշանակում է՝ «բավական է, հերիք է, ես այլևս չեմ կարող այսպես»:

Երբ աղոթում էի, Սուրբ Հոգին ինձ հասկացրեց, որ գոյություն ունի հոգնածության ոգի, որ ճնշում է մարդկանց: Այն դիվային ոգի է: Այն ասում է, որ դուք երբեք առաջ չեք շարժվի: Այն ձեզ էմոցիոնալապես հոգնած է դարձնում: Աստվածաշունչն ասում է Դանիելի 7.25-ում, որ այն հետապնդելու է ու փորձելու սպառել սուրբերին՝ «Եվ Բարձրյալին դեմ խոսքեր է խոսելու և Բարձրյալի սուրբերին հարստահարելու է»: Ես հայտնություն ստացա որ սա նման է հոգնածության ոգուն:

Շատերս կարող ենք գտնել մեզ այս խոսքի մեջ: Դուք զգում եք շարունակական հոգնածություն. և այն, ինչ որ դուք զգում եք՝ բնական հոգնածություն չէ: Դա շնչավոր հոգվածություն է, երբ ձեզ թվում է, թե չեք կարող բարձրանալ, չեք կարող տեղից շարժվել, դուք ոչինչ չեք կարող անել, և ես բառացիորեն լսում եմ Սուրբ Հոգու ձայնը. «Բավական է»:

Ասեք ձեզ շրջապատող խավարին. «Վե՛րջ, ես ոտքի եմ կանգնում»: Տերն ասում է. «Դու չես կարող քեզ թույլ տալ ընկնել մարտում հոգնածության պատճառով: Դու չես կարող թույլ տալ գողանալ քո օրհնությունները, որոնք Ես ունեմ քեզ համար, միայն այն պատճառով, որ դու շատ հոգնած ես պայքարելու համար»:

Աստված ասել է թշնամուն այս առավոտյան. «Վերջ, բավական է»: Եվ ես համաձայնվում եմ դրա հետ, ես ցանկանում եմ կապել այդ հոգնածության ոգուն:

Սուրբ Հոգին ցանկանում է նորոգել մեզ: Նա ցանկանում է անսովոր մի բան կատարել ձեզ համար: Նա ցանկանում է ձեզ ունակ դարձնել՝ դեն նետելու երեկվա հոգսերն ու տագնապները:

Աստծո ներկայության մեջ է, որ կա հանգստություն: Այնտեղ է ամեն ընկածը ոտքի կանգնում: Եվ մենք կարող ենք և պե՛տք է լինենք այդ հանգստության մեջ:

Ես հիշում եմ Սաղմոս 23-ը, որը ասում է, թե Նա հանգստացնում է մեզ կանաչ տեղերում և տանում մեզ՝ հանդարտ ջրերի մոտ: Ես զգում եմ, թե ինչպես է ամեն հոգնածություն հեռանում մեզնից: Երբեմն մեր հոգնածությունը ֆիզիկական չէ, դա հոգևոր մի բան է, որ ճնշում է մեզ: Ահա թե ինչու այս առավոտ ինձ հետ միասին հռչակեք. Վերջ ամեն տեսակ հոգնածության:

Ես հռչակում եմ Աստծո խաղաղությունը ձեր հոգում, և պարզապես ցանկանում եմ, որ դուք ընդունեք այն: Պարզապես ընդունեք դա հավատքով և Աստված ասում է. «Ես տալիս եմ ձեզ զորության օծություն, որպեսզի դուք հակառակ կանգնեք սատանային, և նա կփախչի ձեզանից, և կմտնեք Իմ հանգստության մեջ»:

Թող Աստված օրհնի ձեզ: Ինձ դուր է գալիս այս բառը: Ես կիրառում եմ այն իմ կյանքում:

Սինդի Ջեյքոբս