Արևն իր չափսերով գերազանցում է Լուսնին. Աստվածաշունչը գիտությունից առաջ է ընթանում

Այն մասին, որ Արևը իր չափսերով նշանակալիորեն գերազանցում է Լուսնին այսօր գիտի ամեն դպրոցական:

Եթե մեզ համար նման հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա, ապա հին աշխարհի բնակիչների համար սա ճշմարտություն չէր համարվում:

Խնդիրն այն է, որ նայելով Երկրից, մենք տեսանելիորեն Արևն ու Լուսինը տեսնում ենք նույն չափի: Հատկապես դա նկատելի է արևի խավարման ժամանակ, երբ Լուսնի սկավառակը ծածկում է Արևի սկավառակին:

Դա կատարվում է, որովհետև Տիեզերքի արարման մեջ տեսանելի է Աստվածային մտահղացումը. Լուսինն իր չափերով 400 անգամ փոքր է Արևից, բայց միևնույն ժամանակ Արևից 400 անգամ ավելի մոտ է երկրին:

Աստվածաշունչը պատմում է Արևի և Լուսնի չափսերի մասին:

Աստվածաշնչի ամենաառաջին գլխում, որտեղ պատմվում է աշխարհի արարման մասին, ասվում է.

«Եվ Աստված երկու մեծ լուսավորները շինեց. մեծ լուսավորը՝ ցերեկին իշխելու համար, և փոքր լուսավորը՝ գիշերին իշխելու համար, և աստղերը» (Ծննդոց 1.16):

Արևը Մովսեսի առաջին գրքում կոչվում է «մեծ լուսավոր», իսկ Լուսինը՝ «փոքր լուսավոր»: Նշանակալի է, որ այդ աստվածաշնչյան տեքստը թվագրվում է մոտավորապես 15-րդ դարով մինչ մ. թ., մինչդեռ ամենաառաջին դիտարկումները Արևի և Լուսնի չափսերի մասին արվել են Արիստարխ Սամոսեցու կողմից մ. թ. ա. 3-րդ դարում: Փաստորեն, գիտությունը հետ է Աստվածաշնչից առնվազն 1200 տարով:

Աղբյուր՝ afmedia.ru

Հ.Գ. Շա՜տ անգամներ է Աստվածաշունչը զարմացրել թե՛ գիտնականին, թե՛ սովորական ընթերցողին, ու դեռ որքա՜ն կզարմացնի…