Տեսականի համար՝ 100, գործնականը՝ 0

Տեսականի համար՝ 100, գործնականը՝ 0Մուդիի աստվածաշնչյան համալսարանը՝ լավագույն հոգևոր բուհերից մեկն է աշխարհում:

Մի անգամ երեք ուսանողի հանձնարարում են կարճ քարոզ պատրաստել «Բարի Սամարացու» մասին: Որոշվում է ելույթի օրը և պատրաստման համար անհրաժեշտ ժամանակը:

Ելույթի օրը համալսարանի միջանցքում հայտնվում է մի կարիքավոր մարդ և սկսում օգնություն խնդրել: Յուրաքանչյուր ուսանող, շտապելով իր քարոզին, շատ արագ շրջանցում է այդ մարդուն, որպեսզի վերջինս չկանգնեցնի իրեն և չխլի իր թանկ ժամանակից թեկուզ վայրկյաններ:

Երեք ուսանողն էլ հրաշալի են ներկայացնում իրենց պատգամը: Վերջում պրոֆեսորը պատասխանում է.

«Տեսության համար բոլորդ 100 եք ստանում, իսկ գործնականի համար՝ 0»:

Ալեքսեյ Պրոխորով