Պատմություն կերտող մարդկանց 3 արժեքները

Ես ցանկանում եմ այսօր ձեզ մարտահրավեր նետել, որպեսզի դուք դառնաք այն մարդը, ով չի հանձնվում: Ինչի՞ն եք դուք համառորեն համբերում կամ ինչի՞ մեջ եք ռիսկի դիմում:

1955թ-ին 42-ամյա սևամորթ մի կին, ով տանջված էր աշխատանքային օրվանից հետո, հրաժարվում է իր տեղը զիջել սպիտակամորթ ուղևորին, քանի որ հատուկ սպիտակամորթների համար նախատեսված ավտոբուսի բաժնում տեղ չկար այլևս  (սևամորթները պարտավոր էին ավտոբուսներում նստել հատուկ առանձնացված՝ հետևի մասում): Ավտոբուսի վարորդը՝ ազգությամբ հարավամերիկացի, այդ կնոջը զգուշացնում է, որ նրա պահելաձևը կարող է պատճառ դառնալ, որպեսզի ինքը զանգի ոստիկանություն և նրան ձերբակալեն: Բայց այդ կնոջը արդեն հոգնեցրել էր սպիտակամորթների գործադրած ճնշումը: Նրան վրդովեցնում էր, որ իրեն դատում են՝ ըստ իր մաշկի գույնի, այդ պատճառով նա համառորեն հրաժարվում է տեղից շարժվել: Նրա անունն էր Ռոզա Փարքս:

Այդ քայլին գնալով՝ Ռոզան իրականում դուրս եկավ ամբոխից և մարտահրավեր նետեց: Նա ոչ մի շարժման մասնակից չէր, որովհետև այդ ժամանակ ոչ մի շարժում էլ չկար: Դրա փոխարեն միսս Փարքսը դարձավ մի անհավանական պատմության մաս: Այս կինը ոչ միայն աղմուկ բարձրացրեց, այլև ինքը հիմնեց շարժ՝ դեպի առաջ: Ավելի ուշ նա գրեց. «Առանց տեսիլքի մարդիկ կործանվում են, բայց առանց խիզախության մահանում են երազանքները»:

Ռոզա Փարքսը հերոս է պատմության մեջ, և այն օրը, երբ նա որոշեց իր դիրքը զբաղեցնել, նա արեց դա՝ դեմ դուրս գալով այն ամենին, ինչն իրեն շրջապատող մշակույթը ճշմարտություն էր կոչում:

Ես ցանկանում եմ, որ մենք բոլորս կարողանանք այս կնոջ պես լինել, լինել մարդիկ, ովքեր խիզախորեն իրենց վրա կվերցնեն ռիսկը, ովքեր համառորեն կշարունակեն առաջ գնալ: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել: Ես կարծում եմ, որ ցածր ինքնագնահատականը գողանում է մեր ունակությունը՝ ժողովուրդներին սովորեցնելու: Կեղծ խոնարհությունը կործանարար է բոլորիս համար, քանի որ այն խլում է մեր խիզախությունը և Աստծուց մեզ տրված օծությունը:

Եթե մենք ցանկանում ենք լինել պատմություն կերտողներ, ուրեմն մեզ անհրաժեշտ է ընկալել այն մարդկանց գլխավոր արժեքները, ովքեր փոխել են պատմության ընթացքը: Ահա երեքն այդ արժեքներից, որոնք հույս ունեմ, դուք որոշում կկայացնեք ընդունել այսօր.

  1. Խիզախություն

Ամեն տարի Վեֆիլ գերբնական ծառայության դպրոցում ես մեր ուսանողների հետ նման վարժություն եմ անցկացնում: Ես խնդրում եմ նրանց մի մաքուր թուղթ վերցնել և գրել այն, թե ինչ իրենք կանեին, եթե լինեին տասն անգամ ավելի խիզախ: Հետո ես ասում եմ  նրանց, որ եթե իրենք ինչ-որ բան գրել են այդ թղթի վրա, ապա, ցավոք սրտի, համագործակցության մեջ են մտել վախի հետ իրենց կյանքի որոշակի բնագավառներում: Նույնը ճշմարիտ է մեզնից ցանկացած մեկի համար: Վախը եկեղեցում սոցիալապես ամենաընդունված մեղքն է և, հավանաբար, ամենատարածված կործանարար բանը մեր կյանքում: Մենք պետք է հասկանանք, որ խիզախությունը՝ դա վախի բացակայությունը չէ, այլ խիզախությունը վախի աչքերի մեջ նայելն է, երբ այն փորձում է խճճել մեզ, և ասելը՝ հեռացի՛ր:

  1. Ռիսկ

Մի այսպիսի պատկեր եմ տեսնում. անհաջողության դատապարտված լինելու «շները» կանգնած են մեր կյանքի դռների մոտ և բարձր հաչում են մեզ վրա՝ վախից մռնչալով: Մենք պետք է ընդունենք գերբնական հավատքը, եթե պատրաստվում ենք խլացնել այդ հաչոցները, և պետք է անցնենք այդ դռնով՝ դեպի մեր կոչումը, որն Աստված ունի մեր կյանքերի համար:

Մենք չպետք է ընդունենք այն մտքերը, որոնք մեզ տանում են վախի մեջ: Եթե մենք պատրաստվում ենք դառնալ մեկը, ով իր վրա ռիսկ է վերցնում, մենք պետք է սովորենք ընդունել լավ մտքեր մեր ապագայի մասին, ինչպես նաև սովորել, թե ինչպես անհաջողություն  կրել առանց ամաչելու:

  1. Համառություն (հաստատակամություն համբերության մեջ)

Համառությունը արմատանում է հույսի մեջ, և հենց այդ հույսն է ստիպում մեզ հրաժարվել հանձնվելուց: Հռոմեացիների 15.4-ում ասվում է. «Նրա համար ինչ որ գրվեցավ՝ մեր սովորելու համար գրվեցավ, որ համբերությամբ և գրքերի մխիթարությամբը հույսն ունենանք»:

Լինել հաղթող՝ նշանակում է շարժվել առաջ անգամ այն ժամանակ, երբ դուք դա բոլորովին էլ չեք ուզում: Եվ դա էլ աշխարհը փոխելու բանալին է, եթե ոչ աշխարհը, ապա ձեր «աշխարհը», անկասկած:

Իմ աղոթքը ձեզ համար.

Այսօր ցանկանում եմ աղոթել խիզախության հոգու համար, որ այն լինի ձեր կյանքում, որ ձեզ վրա հանգչի խիզախության հոգին, որպեսզի դուք կարող լինեք առաջ շարժվել և ցնցել մթնոլորտը:

Տե՛ր, ես խնդրում եմ, որ դու ցնցես մեզ նոր չափման մեջ և արթնացնես մեզ՝ մեր երազանքների համար: Օգնիր մեզ տեսնելու արգելքները համառության նոր հոգով: Տե՛ր, տուր մեզ տեսիլք այն ժառանգության մասին, որը մենք թողնում ենք երկրի վրա, որ մեր ներսում վառվող հույս լինի ու համառություն՝ մեր երեխաների և սերունդների համար այս աշխարհը ավելի լավը դարձնելու:

Ես ցանկանում եմ այսօր ձեզ մարտահրավեր նետել, որպեսզի դուք դառնաք այն մարդը, ով չի հանձնվում:

Քրիս Վալոտոն