Մեր կրոնական կյանքը մեզ ուրիշներից ավելի լավը չի դարձնում. Ք. Ս. Լյուիս

Ամեն անգամ, երբ զգացում ունեք, թե մեր կրոնական կյանքը մեզ ուրիշներից ավելի լավն է դարձնում, մենք կարող ենք համոզված լինել, որ այդ զգացումը Աստծուց չէ, այլ սատանայից:

Դուք, հավանաբար, գիտեք, որ ես միշտ քրիստոնյա չեմ եղել և քրիստոնեության չեմ դարձել, որպեսզի երջանկություն ձեռք բերեմ: Ես հասկանում էի, որ ավելի շուտ գինու շիշը ինձ «երջանկություն» կտա: Եթե դուք փնտրում եք մի կրոն, որից ձեր կյանքը կդառնա առավել հարմարավետ և հեշտ, ես ձեզ խորհուրդ չէի տա քրիստոնեությունն ընտրել: Հավանաբար, կան որոշ ամերիկյան դեղահաբերներ, որոնք ձեզ ավելի շատ կօգնեն այդ հարցում:

Մարմնական մեղքերը շատ վատ երևույթ են, բայց դրանք բոլոր մեղքերից նվազագույնն են: Ամենասարսափելի, վնասակար հաճույքները զուտ հոգևոր են. դա ուրիշներին չարով գայթակղելու հաճույքն է, քո կամքը ուրիշների վզին փաթաթելու ցանկությունը, զրպարտելը, ատելը, իշխանության ձգտելը:

Մեր դժվարություններից մեկն այն է, որ վերացել է մեղքի զգացումը: Այս իմաստով մենք ավելի վատ վիճակում ենք, քան առաքյալները: Հեթանոսները, ում նրանք քարոզում էին, տառապում էին մեղքի զգացումից, և Ավետարանը նրանց համար ճշմարտապես բարի լուր էր:

Սակայն մենք դիմում ենք մարդկանց, որոնց սովորեցրել են մտածել, թե աշխարհի ողջ չարիքը իրենցից չի բխում, այլ կապիտալիստներից, կառավարությունից, ֆաշիստներից և այլն: Նրանք  չեն մտածում՝ արդյոք Աստված կարո՞ղ է ներել իրենց մեղքերը, այլ մտածում, թե կարո՞ղ են արդյոք իրենք ներել Աստծուն՝ նման վատ աշխարհի համար:

«Պարզապես քրիստոնեություն» գրքից