Մեկ լուսանկարը փոխում է սիրիացի փախստականի և իր դստեր կյանքը

Այս տղամարդը դստեր հետ փողոցում գրիչներ էր վաճառում՝ կյանքի ապրուստ վաստակելու համար: Սակայն ընդամենը մեկ լուսանկարը փոխում է նրանց կյանքը:

Սիրիացի փախստական Աբդուլ Խալիմ Ալ-Աթարը ստիպված էր գրիչներ վաճառել Բեյրութի փողոցներում (Լիբանան), որպեսզի կերակրեր իր ընտանիքը: Սովորաբար նա դա անում էր իր փոքրիկ դստեր հետ:

Նրա ողջ ընտանիքը հենց 4-ամյա դուստր Ռիմն է: Կինը վերադարձել էր Սիրիա փախուստից  4 ամիս անց:

Ալ-Աթարը մնացել էր դստեր հետ Բեյրութում, քանի որ համարում էր, թե Սիրիան հարմար վայր չէ դստերը մեծացնելու համար:

Եվ մի մարդ, ում գութը շարժվում է՝ տեսնելով նրանց միասին գրիչներ վաճառելիս, փոխում է նրանց կյանքը: Այլ խոսքերով ասած՝ մեկ լուսանկարն է «փոխում»  այդ մարդու և իր փոքրիկ դստեր կյանքը: Գիսուր Սիմոնարսոնը նորվեգացի համակարգչային մասնագետ է, նա լուսանկարում է այս ընտանիքին և սկսում արշավ՝ նրանց համար միջոցներ հավաքելու նպատակով:

Հաջողվում է հավաքել ավելի քան 200 հազար դոլար: Ալ-Աթարն իրեն տրված գումարը ներդնում է Լիբանանում սեփական բիզնես բացելու մեջ: Եվ հաջողում է:

Այժմ Ալ-Աթարն ինքն է աշխատանքով ապահովում կարիքավոր փախստականներին, ինչպիսին ինքն էր մի ժամանակ:

«Փոխվել է ոչ միայն իմ կյանքը, այլև իմ դստեր կյանքը: Եվ բացի դա էլ, փոխվել են նաև այն մարդկանց կյանքերը, ում ես կարողացել եմ օգնել»,- ասում է նա:

Մի ժամանակ գրիչներ վաճառողը դարձել է սեփական բիզնեսի տեր և աշխատանքով է ապահովում կարիքավոր փախստականների. սա հիասքանչ օրինակ է, թե ինչ կարող են հույսն ու բարեգործությունն անել մարդկանց հետ:

Սա հիասքանչ օրինակ է շղթայի, որը սկսեց մեկը: Այդ բարության շղթան շարունակվում է՝ հասնելով կարիքավոր մարդկանց:

Այսօր մեզնից յուրաքանչյուրը կարող է սկսել այդպիսի «շղթա», և դա անելու համար մեծ միջոցներ պետք չեն. ընդամենն անհրաժեշտ է տեսնող, լսող ու կարեկցող սիրտ:

Աղբյուր՝ udivim.pro