Հանգիստ կանգնիր ու նայիր. Դեյվիդ Ուիլքերսոն

Թող ձեր ներսում կասկած անգամ չլինի. մեր Աստված նուրբ ու սիրող Հայր է: Լինում են սուգի ժամանակներ, լինում են վախի հաղթահարման ժամանակներ: Եվ հիմա էլ Քրիստոսի մարմնում եղող շատ քրիստոնյաներ պայքարում են վախի դեմ՝ զգուշանալով ապագայից:

Լինելով երկար տարիների հովիվ՝ ես թեթևությամբ չեմ վերաբերվել այս խնդրին: Ես հաճախ եմ աղոթել. «Տե՛ր, դու պահանջում ես, որ քո մարդիկ, մնալով առանց աշխատանքի ու կորցնելով իրենց տները, ուրախ լինեն: Բայց երբ նրանք տառապում են և հուսահատության մեջ են, ապա չեն սիրում երգել: Արդյոք Դու չե՞ս կարող օգնել նրանց»:

Բոլոր 4 Ավետարանների միջոցով էլ մենք նորից ու նորից տեսնում ենք, որ Տերը հանդիմանում էր Իր աշակերտներին անհավատության համար՝ ասելով. «Ո՞ւր է ձեր հավատքը» (Ղուկաս 8.25):

Եվ Հին Կտակարանում, երբ Իսրայելի ժողովուրդը եգիպտացիներից փախչելիս ծովի կողքին կանգնած փորձում էր իր առաջնորդին, ես հավատում եմ, որ Տերը չէր հանդիմանում Մովսեսին, երբ ասում էր. «Ինչո՞ւ ես ինձ աղաղակում» (Ելից 14.15):

Աստծուն պարզապես դուր չէր գալիս մարդկանց մեղադրանքը, նրանց հայտարարությունը, թե Ինքը թույլ է տվել թշնամուն կործանել իրենց: Աստված վիրավորված էր նրանց մեղադրանքներից:

Պայքարելով, թե տառապելով՝ մենք պետք է աղաղակենք Տիրոջը աղոթքով. «Տե՛ր, օգնիր»:

Մենք պետք է բերենք Նրա առջև մեր բոլոր հիասթափություններն ու վիրավորանքները, որովհետև Նա ուզում է լսել մեզ:

Նա ցանկանում է, որ Իր առջև մեր սիրտը բացելուց հետո մենք բարձրանանք հավատքով, նայենք մեր իրավիճակին և հռչակենք. «Այո՛, ես ինքս ոչինչ չեմ կարողանում անել: Աստված է իմ ուժը: Դրա համար էլ ես չեմ վախենա: Ես կկանգնեմ հանգիստ ու կնայեմ Տիրոջ փրկությանը» (նայել՝ Ելից 14.13):