Հանդարտորեն…

Հանդարտորեն դուն վստահե

Հավատարիմ, կարող Փրկչիդ,

Նայվածք մը լոկ, բառ մը բավ է

Որ զորություն, ուժ տա սրտիդ:

 

Շատ խոսելու պետք էլ չկա,

Բառ մը միայն բավական է.

Զի Նա, որ միշտ կհասկանա՝

Կսփոփե և քեզի կօգնե:

 

Հանդարտորեն ձեռքի մեջ դիր

Ձեռքդ՝ սիրող Հայր Աստծո.

Եվ հետևիր նեղ ճամփին Իր,

Որ կտանի երկինք լուսո:

 

Հանդարտ մնա և հավատա,

Երբ ամեն ինչ մութ, մռայլ է,

Գիշերվա մեջ մինչ սիրտն կու լա՝

Մեկեն Աստղը պիտի ծագե:

 

Աստղիկ Թոփուզխանյան