Հաջողության ճանապարհը. Ռիկ Ռեններ

Հավատացյալներից շատերն են ասում, թե ցանկանում են հաջողություն ունենալ ամեն ինչում: Բայց առանց ջանք դնելու գործի մեջ և առանց Սուրբ Հոգու հետ ամենաօրյա շփման՝ դա հնարավոր չէ:

Ընկերնե՛ր, մտածեք այս մասին շաբաթվա ընթացքում. եթե ոչինչ չանենք, ոչ մի արդյունք էլ չենք ունենա: Ցանկանո՞ւմ եք շատ մեծ բերք հավաքել: Ուրեմն ներդրեք մաքսիմալ ջանքեր, որպեսզի տեսնեք պտուղը:

«Ով որ իր երկիրը գործի՝ հացով կկշտանա, և դատարկ մարդկանց հետևողը կկշտանա աղքատությունով» (Առակաց 28.19):

Միևնույն ժամանակ հիշե՛ք, որ հենց Սուրբ Հոգու հետ շփումն է դնում գերբնական կյանքի սկիզբը: