«Խորը հավատք» (ֆիլմ)

«Խոր հավատք» (ֆիլմ)

Սա մի հողագործի կյանքի պատմություն է, ով իր ընտանիքի բարեկեցության համար ստիպված է լինում Զամբիայից տեղափոխվել դեպի Քվազուլու Նատալ:

Շուտով նա ցավով նկատում է, որ շատ քիչ է տարբերությունը ներկայիս և նախկին կենսակերպի միջև: Այստեղ ևս սպիտակամորթների և աֆրոամերիկացիների հակամարտություն կա: Լեզվի չիմացությունը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում:

Դեմ առնելով նոր դժվարությունների՝ Էնգեսն աստիճանաբար ընկնում է վախի և ընկճախտի անդունդը: Երբ նրա ուժերը լիովին հատվում են, նա իր կյանքն ամբողջությամբ հանձնում է Աստծուն և սկսում վստահել Հիսուս Քրիստոսին:

Շարունակվող դժվարությունները փորձում են ամեն կերպ խաթարել նրա հավատքը, սակայն տեղի է ունենում հակառակը. նրա հույսն առ Աստված ավելի է ամրապնդվում: Դաժան և երկարատև երաշտի ընթացքում Էնգեսը որոշում է «հավատքի քայլ» կատարել: Եթե այս գործը ձախողվի, նա կզրկվի իր ողջ տնտեսությունից:

Արդյոք կհատուցի՞ Աստված նրա վստահությունն Իր նկատմամբ…

Ռեժիսոր՝ Ֆրանս Կրոնյե:
Դերերում՝ Ժան Վիլհելմ, Շոն Մայքլ, Մեթյու Ռոբերտս, Քենդիս Դարսի: