Վկայություն մինչ բժշկությունը. պատմություն Վիգլսվորթի ծառայությունից

Երիտասարդ կինը մոտենում է ու խնդրում, որ աղոթեն իր վահանաձև գեղձի բժշկության համար:

Աղոթքից անմիջապես հետո նա վերադառնում է տուն և ասում. «Օ՜, մայրի՛կ, երբ այն մարդը աղոթեց ինձ համար, Աստված բժշկեց իմ վահանաձև գեղձը, և ես այլևս ազատ եմ խպիպից (զոբ)»: 12 ամիս շարունակ նա ամենուր՝ ում տեսնում էր, պատմում էր, թե ինչպես է Աստված բժշկել իր վահանաձև գեղձը:

Եվ 12 ամիս հետո ես ներկա էի մի ծառայության, որին եկել էր նաև այդ կինը: Նրան նայելիս՝ բոլոր ներկաները շշնջում էին մեկմեկու. «Ի՜նչ մեծ զոբ ունի այս կինը»: Ծառայության վերջում եկավ վկայությունների ժամանակը: Նա անմիջապես դուրս թռավ իր տեղից ու ասաց. «Ես եղել եմ այստեղ 12 ամիս առաջ, և Աստված բժշկեց իմ վահանաձև գեղձը: Այս 12 ամիսները հրաշալի ամիսներ էին ինձ համար»:

Այդ օրը, երբ նա վերադառնում է տուն, ընտանիքի անդամներն ասում են. «Արժեր, որ դու նայեիր մարդկանց դեմքերին, երբ վկայում էիր, թե Աստված բուժել է քեզ զոբից: Մարդիկ հաստատ մտածում էին, թե քո ուղեղի հետ ինչ-որ բան այն չէ: Եթե հիմա մտնես քո սենյակ ու նայես ինքդ քեզ հայելու մեջ, ապա կտեսնես, որ քո զոբը աճել է ավելի շատ, քան երբևէ եղել է»:

Նա բարձրանում է իր սենյակ, բայց չի նայում իրեն հայելու մեջ, այլ ծնկի է գալիս ու ասում. «Օ՜, իմ Տեր, խնդրում եմ հայտնիր այդ մարդկանց այնպես, ինչպես ինձ ես հայտնում, թե որքան հրաշալի կերպով Դու բժշկեցիր ինձ»:

Հաջորդ առավոտյան այդ կնոջ պարանոցը կատարյալ բժշկված ու գեղեցիկ էր:

Հ.Գ. Հավատքը երբեք չի նայում: Հավատքը փառաբանում է Աստծուն, քանզի ամեն բան արդեն արված է:

Աղբյուր՝ www.imbf.org