«Հին Կտակարանի պատմություններ. Հովսեփը Եգիպտոսում». (մուլտֆիլմ)

Աստվածաշնչյան պատմություն Հովսեփի կյանքի մասին, ում դեռ պատանի հասակում նախանձ եղբայրները վաճառում են սրտկության Եգիպտոսում:Աստվածաշնչյան պատմություն Հովսեփի կյանքի մասին, ում դեռ պատանի հասակում նախանձ եղբայրները վաճառում են ստրկության Եգիպտոսում:

Հովսեփը, սակայն, չի մոռանում այն, ինչ հայրն իրեն սովորեցրել էր Աստծո մասին: Իր չարած հանցագործության համար հայտնվելով բանտում՝ նա մեկնաբանում է իր բանտակից ընկերների երազները և վաստակում նրանց հարգանքը:

Կարճ ժամանակ անց Հովսեփին կանչում են փարավոնի երազը մեկնելու, և Աստված օգնում է նրան: Հովսեփին ոչ միայն ազատ են արձակում, այլև բարձր կոչում շնորհում փարավոնի պալատում: