Կյանքի ծառը. Ջոն Բիվեր

Անկասկած, մենք պետք է մարդկանց Քրիստոսին հետևելու կոչեր անենք, բայց մեր կոչերը պետք է հիմնված լինեն ճշմարտության վրա: Մենք պետք է հասկանանք, որ Աստված ոչ մի դեպքում չի կանչել մեզ՝ լայնացնելու Նոր Կտակարանի ուղերձի սահմանները, այսինքն՝ հեշտացնելու փրկության ճանապարհը նրանց համար, ովքեր դեռ չեն ցանկանում կախվածություն ունենալ Նրա ճանապարհներից:

Անկարելի է փրկություն գտնել բարու և չարի գիտության ծառից, այսինքն՝ երբ մենք ինքներս ենք որոշում, թե ինչն է բարին և ինչն է չարը: Փրկությունը կարելի է գտնել միայն կյանքի ծառից՝ համաձայն Նրա Խոսքի:

Ամեն մարդ պետք է թողնի իր սիրեկաններին և կուռքերին, ինչպես որ ամեն երիտասարդ աղջիկ, ով համաձայնում է իրեն արված ամուսնական առաջարկությանը, պետք է հրաժեշտ տա փոխհարաբերություններին ցանկացած այլ տղամարդու հետ:

Յուրաքանչյուրը պետք է ընդունի Հիսուսին՝ որպես Տիրոջ, ոչ թե ընդամենը՝ որպես Փրկչի: Ահա թե ինչ է կյանքի ծառը: