Դենի Դիդրոյի զեկույցն՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ մասին

Դենի Դիդրոյի զեկույցն ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ մասինXVIII դարի վերջում Փարիզում մի ընկերություն է ստեղծվում, որին անդամակցում են ժամանակի ամենահայտնի աթեիստները:

Շաբաթը մեկ նրանք հավաքվում էին, ինչպես իրենք էին ասում, «Սուրբ Գրքի անհեթեթությունները բացահայտելու նպատակով»: Հերթական մի հանդիպման ժամանակ, երբ սկսում են Ավետարանից մի քանի հատված կարդալ, հանկարծ ոտքի է ելնում ֆրանսիացի ամենաազդեցիկ գրողներից մեկը` Դենի Դիդրոն (1713-1784):

Մինչ այդ պահը կատաղի աստվածանարգի համբավ ունեցողն իրեն ոչ հատուկ լրջությամբ հայտարարում է. «Պարոնա՛յք, այս գրքի առնչությամբ ես ամենայն անկեղծությամբ պետք է խոստովանեմ, որ ո՛չ Ֆրանսիայում, ո՛չ էլ աշխարհի որևէ այլ անկյունում չեմ ճանաչում մի մարդու, ով ընդունակ է գրել և խոսել առավել հմտորեն ու տաղանդով, քան Ավետարանը գրած ձկնորսներն ու մաքսավորները:

Ես համարձակվում եմ պնդել, որ մեզնից ոչ մեկն ի վիճակի չէ գրել Ավետարանին գոնե նման մի պատմություն, որը լինի այսքան պարզ, բայց միաժամանակ` վսեմ, այսքան  թարմ, այսքան սրտառուչ` օժտված հոգուն դիպչելու ներգործությամբ և դարերի ընթացքում չխամրող ազդեցությամբ, ինչպիսին, մեզ համար գուցե աննշան թվացող, ավետարանական տեղեկությունն է Հիսուս Քրիստոսի տառապանքների ու մահվան մասին»:

Երբ Դիդրոն ավարտում է խոսքը, ծիծաղի փոխարեն, որ քիչ առաջ հնչում էր դահլիճում, քար լռություն է տիրում: Բոլորը զգում են Դիդրոյի խոսքերի իրավացիությունը: Վայրկյաններ անց ներկաները ցրվում են, և ժողովը վերջանում է:

Այս դեպքից հետո ընկերությունն իր ողջ կազմով լուծարվում է: