Դասական երաժշտության մի քանի գլուխգործոց (երաժշտություն)

Դասական երաժշտության մի քանի գլուխգործոցՁեզ ենք առաջարկում դասական երաժշտության ընտրանի, որը չի կարող անտարբեր թողնել ոչ մի նրբազգաց հոգի:

Այս խառնաշփոթ օրերին արժե ժամանակ գտնել ու հանգստանալ այս շքեղ ու աննկարագրելի հիասքանչ կատարումների ներքո:

Պարզապես փակեք ձեր աչքերը և լսեք…

1. Պյոտր Չայկովսկի – Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար №1
Այս կոնցերտի առաջին ակորդները գրեթե բոլորին են ծանոթ: Դաշնակահար Անդրեյ Գավրիլովն այս ստեղծագործության մասին գրել է. «Այս երաժշտական կոմպոզիցիան կարծես հյուսված լինի մարդկային հոգու մեղեդական ելևէջներից»: Այս կոնցերտը պատկանում է աշխարհի լավագույն ստեղծագործությունների շարքին:


2.Լյուդվիգ Վան Բեթհովեն – Սոնատ №17
Այս սոնատը համարվում է կոմպոզիտորի հոգեբանական դիմանկարը: Նա գրել է այս ստեղծագործությունը իր կյանքի ամենածանր ժամանակաշրջանում. խլություն, անձնական անհաջողություն և այլն: Այն ունի նաև ոչ պաշտոնական անուն «Փոթորիկ»:


3. Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ – Ռեքվիեմ
Սա Մոցարտի վերջին, անավարտ ստեղծագործությունն է, որը նրա մահից հետո ավարտին են հասցրել կոմպոզիտորի աշակերտները: Այն համարվում է Մոցարտի ամանահայտնի ու գլխավոր ստեղծագործություններից մեկը:


4. Յոհան Շտրաուս – Վիեննայի անտառի հեքիաթները
Սա Շտրաուսի ամենաերկար վալսերից մեկն է և, իհարկե, ամենագեղեցիկներից մեկը:


5. Ասթոր Պիացցոլլա – Մոռացում
Այս ստեղծագործության համար Պիացցոլլան ներկայացված է եղել «Գրեմմի» մրցանակաբաշխությանը «Լավագույն գործիքային կոմպոզիցիա» անվանակարգում:

6. Ժորժ Բիզե – Կարմեն

Բիզեի կատակերգական օպերայի այս ուրախ նախերգանքը տրամադրում է ռազմատենչության՝ դրական իմաստով, և թույլ է տալիս նվազեցնել նրանում առկա դրամայի խստությունը:


7. Յոհան Սեբաստիան Բախ – Բրանդերբուրգյան կոնցերտ №4, սոլ մաժոր
Սա Բախի հայտնի Բրանդերբուրգյան 6 կոնցերտներից մեկն է, որոնք նա ստեղծագործել և նվեր է ուղարկել Բրանդերբուգի գրաֆ Քրիստիանին՝ հուսալով, որ կստանա պալատական նվագախմբի ղեկավարի պաշտոնը: Սակայն պատասխան նա այդպես էլ չի ստացել, իսկ նոտաների ձեռագրերը մնացել են գրաֆի գրադարանում փակված: Եվ միայն 100 տարի անց են դրանք հայտնաբերվել ու հրապարակվել:


8. Քրիստոֆ Գլյուկ – Մեղեդի ֆլեյտայի համար՝ հատված «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայից
Այս մեղեդին ստիպել է արտասվել միլիոնավոր սրտերի: