«Անսպասելի հանդիպում» (ֆիլմ)

«Անսպասելի հանդիպում» (ֆիլմ)Հինգ պատահական անցորդներ փոթորկի ժամանակ ապաստան են գտնում միևնույն սրճարանում: Ինքնահավան գործարար, միայնակ կին, ապահարզանի շեմին կանգնած զույգ և փախուստի դիմած դեռահաս. ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել նրանց միջև:

Սակայն սրճարանի սեփականատերը, ով արտաքինից նման է Քրիստոսին, պարզվում է, ամեն բան գիտի բոլորի մասին: Նա ոչ միայն սնունդ է առաջարկում նրանց, այլև շատ ավելին: Նա գիտի բոլորի գաղտնիքները և ունի նրանց խնդիրների բոլոր պատասխանները, միայն եթե հավատան և վստահեն: Հանդիպումն այդ Մեկի հետ, արմատապես կփոխի նրանց կյանքը:

Ռեժիսոր՝ Դևիդ Ա. Ռ. Ուայթ:
Դերերում՝ Բրյուս Մուրչիանո, Ջեքի Վելասկես և Սթիվ Բորդեն: