Ահա թե ինչով է յուրահատուկ Աստվածաշունչը

Ահա թե ինչ կարող է անել ԱստվածաշունչըՈղջ կյանքիս ընթացքում ես շատ գրքեր եմ կարդացել, որոնք օգնել են ինձ տարբեր իրավիճակներում: Աստվածաշունչը, սակայն, օգնեց այդ բոլոր գրքերից առավել:

Ահա թե ինչ կարող է անել Աստվածաշունչը.

Աստվածաշունչը կոգեշնչի քեզ

Երբ կարդում եմ Դավթի մասին, ով սպանեց հսկա Գողիաթին առանց զենքի, այլ պարզապես քարերի ու պարսատիկի օգնությամբ, ես սկսում եմ մտածել, որ նույնպես կկարողանամ հաղթահարել կյանքումս առկա դժվարությունները:

Երբ կարդում եմ Դանիելի գիրքը, ով դարձավ գերագույն նախարար օտար ազգի մեջ, մտածում եմ, որ գուցե ես էլ կկարողանամ անել ավելին, քան կարող եմ այսօր: Իմ նպատակներն ավելի մեծ են դառնում, իմ վճռականությունն աճում է ու ամրապնդվում:

Աստծո խոսքը քեզ ճշմարտությունը կասի

Այն ոչ միայն կներկայացնի ճշմարտությունը, այլ կներկայացնի ճշմարտությունը քո՛ մասին: Եբրայեցիների ուղերձում գրված է. «Որովհետև Աստծո խոսքը կենդանի է և զորավոր և ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է, և թափանցում է մինչև շունչի և ոգու և հոդվածների և ծուծի բաժանվելը. և քննող է սրտի մտքերը և խորհուրդները» (Եբրայեցիս 4.12):

Աստվածաշունչը կսովորեցնի քեզ

Պողոսը գրում է. «Ամեն Գիրք Աստվածաշունչ են և օգտակար, վարդապետության, և հանդիմանության, և ուղղելու, և արդարության խրատելու համար. Որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստված» (Բ Տիմոթեոս 3.16-17):

Ես այս հատվածն անվանում եմ «Տիմոթեոսի 2-րդ ճանապարհ», որովհետև այն ցույց է տալիս մարդու, ով կանգնել է ճշմարիտ ուղու վրա, իսկ հետո շրջվել այդ ուղուց, սակայն, վերջիվերջո, նորից այդ ճշմարիտ ուղուն դարձել:
Աստվածաշունչը սովորեցնում է ինձ՝ ինչպես ապրել. «Ահա ճանապարհը: Պահիր այն ու նրա մեջ մնա»:

Աստվածաշունչը կկանգնեցնի քեզ անհրաժեշտ պահին

Այն պահին, երբ ես շրջվեմ ճշմարիտ ուղուց, Աստվածաշունչը կկանգնեցնի ինձ և կասի. «Հե՛յ, դու դուրս ես եկել ճանապարհիցդ»:

Աստվածաշունչը կբարձրացնի քո IQ-ն (ինտելեկտը):

Սաղմոս 119.98-99 խոսքերը փաստում են, որ Աստծո Խոսքի ընթերցումը Քեզ իմաստուն կանի և կտա տեսիլքներ: Դրա համար ընդամենն անհրաժեշտ է օրվա ընթացքում մի քանի րոպե Աստվածաշունչ կարդալ:

Աստծո Խոսքը կուղղի քեզ և կխրատի:

Այն կդարձնի իմ ուշադրությունն Իր կողմը և սիրով կուղղի ինձ, շշուկով ճանապարհ ցույց կտա:

Աստծո Խոսքը քեզ կյանք կտա և կերկարացնի քո օրերը:

Երկրորդ Օրինաց գրքում մենք կարդում ենք, որ Աստծո Խոսքը «մեր կյանքն է» և «այս բանովը երկարակյաց կլինեք այն երկրի վրա»՝ այսինք այս երկրի վրա մեր օրերը շատ կլինեն:

Աստծո խոսքը կնորոգի մեզ:

Հռոմեացիների ուղերձում Պողոսը գրում է. «Նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ» (Հռոմեացիս 12.2): Հունարեն «նորոգություն» բառը ժամանակակից մեր բառապաշարի «վերածնունդ» բառն է: Օրինակ, բոժոժը վերածնվելով դառնում է թիթեռ: Եվ երբ ես Աստվածաշունչ եմ կարդում, նրա միջոցով ես վերածնվում եմ՝ հին մարդուց դառնալով նոր մարդ:

Ես ցանկանում եմ, որ ինձ վրա ազդեցություն թողնի այն, ինչ ինձ կփոխի՝ դարձնելով ավելի լավը: Եվ դա Սուրբ Գիրքն է:

Աստծո Խոսքը քեզ հաջողակ և բարգավաճող կդարձնի:

Հեսուի գրքում կա խոստմունք ուղղված այն մարդուն, ով կկարդա խոսքը, կխորհի նրա շուրջ և կանի այն, ինչ գրված է նրանում. «Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր և ցերեկ նրա վրա մտածես, որ պահես և կատարես բոլոր նրա միջի գրվածի պես. Որովհետև այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես, և այն ժամանակ խելամուտ կլինես» (Հեսու 1.8):

Մարդիկ շատ ժամանակ են վատնում, որ աշխարհում հաջողակ դառնան: Աստվածաշունչը պնդում է, որ հաջողակ դառնալու ամենալավ ճանապարհն Աստծո Խոսքը գիշեր-ցերեկ կարդալն ու նրա շուրջ խորհելն է:

Թոմաս Ջեֆերսոնը մեկ անգամ ասել է. «Սուրբ Գրքի հետևողական ուսումնասիրությունը կբարենորոգի տները, շինություն կտա քաղաքացիներին, հայրերին և ամուսիններին»:

Եվ եթե այդպես է, ապա ինչո՞ւ մենք ամեն օր չենք կարդում Աստծո խոսքը:

Դոկտոր Հոլ Սիդ