Հավատարիմների բաժինը Տիրոջ քաջալերանքն է

Հավատարիմների բաժինը Տիրոջ քաջալերանքն է«Եվ հետևյալ գիշերը Տերը կանգնեց նրա մոտ և ասաց. Քաջացիր, Պողոս, որովհետև ինչպես ինձ համար Երուսաղեմում վկայեցիր, այնպես էլ պետք է Հռոմում վկայես» (Գործք 23.11)։

Տերը գիտի Իրեն հավատարիմ մարդկանց պահել փորձության ու նեղության ժամանակներում: Հավատարիմների բաժինը Տիրոջ քաջալերանքն է: Անգամ մահվան սպառնալիքի պարագայում առանց Նրա թույլտվության ոչինչ չի կարող պատահել Տիրոջ հավատարիմ վկաների հետ:

Հավատացյալները պետք է չնայեն իրենց շրջապատող իրականությանը, այլ ապավինեն Տիրոջ Խոսքին ու խոստումներին: Սակայն երբեմն այդ իրականությունը ավելի քան ճնշող ու սպառնացող է դառնում: Ահա, այս ժամանակ է, որ Տերն անձամբ է գալիս Իր սիրելի զավակներին մխիթարելու և ամրացնելու:

Այս գրառումը պատահականություն չէ, և այսօր հենց քեզ համար է հնչում Տիրոջ Խոսքը՝ քաջացի՛ր, դու Ինձ համար դեռ պիտի ծառայես ու Իմ բարի ու հավատարիմ վկան լինես շատ մարդկանց մոտ ու շատ վայրերում:

Տեր Հիսուսի անունով նեղությունների ժամանակ Տիրոջ քաջալերանքն ընդունող սիրտ եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան