«Հոգով գնացեք և մարմնի ցանկությունը չեք կատարի»
«Եվ հայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակություններ, բաժանմունքներ, չար նայվածքներ, սպանություններ, արբեցություններ, անառակություններ, և ինչ որ սրանց նման են»( Գաղատացիս 5.19-21):
Այս արարքներից շատերը դուրս են հանվում քրիստոնյաների միջից որպես դևեր:
Սակայն քրիստոնյան երբեք չի հաղթելու այս ամենին, եթե ցանկությանը հոժարակամ «ոչ» չասի: Անառակությունն ու պղծությունը մարդկանց կողմից կայացված որոշումներ են: Գայթակղեցնողը սատանան է, իսկ ընտրություն կատարողը՝ քրիստոնյան: Նա է որոշում՝ հանձնվել Սուրբ Հոգուն և մարմնի ցանկությունները խաչը հանել կամ անձնատուր լինել մարմնի գործերին: Այդ ընտրությունը պետք է կատարի քրիստոնյան, քանի դեռ մահկանացու մարմնի մեջ է և ապրում է, մեղքի պատճառով անիծված այս երկրում:
Ահա թե ինչու է աղոթքը խիստ էական: Նրա օգնությամբ քրիստոնյան հագնում է Աստծո սպառազինությունը և տեղիք չի տալիս մարմնի գործերին: Աղոթքով հավատացյալը պատրաստվում է այն պատերազմին, որը տեղի է ունենում Աստծո բնությանը հակառակ այս աշխարհում: Աղոթքը Քրիստոսի հետևորդին հանձնում է Սուրբ Հոգու ղեկավարությանը՝ նրան վստահություն տալով Պողոս առաքյալի խոսքերի ճշմարտացիության հանդեպ. «Հոգով գնացեք և մարմնի ցանկությունը չեք կատարի» (Գաղատացիս 5.16):
Սեմի Թիփիթ