«Գրեյսը՝ կենդանի կատարմամբ» (ֆիլմ)

Greys kendani katarmambՖիլմի գլխավոր հերոսուհին՝ Գրեյսը, ով շատ է սիրում երաժշտություն, վաղ մանկությունից երգում է եկեղեցում:

Նրա հայրը, ով ժամանակին հանրաճանաչ երաժիշտ է եղել, դստերը սովորեցնում է կիթառ նվագել: Որպես հայր՝ նա այդպես էլ չի ընդունում, որ աղջիկն արդեն մեծ է և ունի իր նախասիրությունները:

Արդյունքում՝ Գրեյսն ըմբոստանում է հոր դեմ, ինչի հետևանքով սկսում է հեռանալ Աստծուց:

Մի անգամ Գրեյսի հոր ընկերներից մեկն առաջարկում է նախկին աստղին կրկին վերադառնալ մեծ բեմ և վերականգնել իր փառքը, սակայն վերջինս հրաժարվում է:

Հորն արված առաջարկին, սակայն, արձագանքում է Գրեյսը, և ծնողներից թաքուն հեռանում տանից:

Այդ պահից սկսվում է նրա երաժշտական կարիերայի հաստատումը, բայց միևնույն ժամանակ հոգևոր կյանքի անկումը…

Ռեժիսոր՝ Բրեդ Սիլոերման:

Դերերում՝ ԷյՋեյ Միչալկա, Ջեյմս Դենթոն, Քևին Փոլլակ, Շոունի Սմիթ, Մայքլ Ուելշ, Ջեմի Գրեյս, էմմա Քեթերվուդ: