«Բարի սամարացին» (մուլտֆիլմ)

 «Բարի Սամարացին» մուլտֆիլմԲարի սամարացու պատմությունը Հիսուսի պատմած ամենահուզիչ առակներից մեկն է:

Ամեն բան սկսվում է այն բանից, երբ մի մարդ Հիսուսին հարցնում է, թե ինչպես ժառանգի հավիտենական կյանք: Հարցին Հիսուս պատասխանում է բարի սամարացու մասին այս առակով:

Այստեղ պատմվում է, թե ինչպես են չար մարդիկ  ծեծում ճանապարհին հանդիպած մի անցորդի, խլում ողջ ունեցածն ու մահամերձ թողնելով՝ հեռանում: Այնուհետ ներկայացնում է մի քանի անցորդների, որոնցից, սակայն, միայն մեկն է օգնության ձեռք մեկնում խեղճ օտարականին:

Այս պատմությունը նայելով՝ կհասկանաք, թե ինչ է նշանակում «սիրել մտերիմին ինչպես ինքդ քեզ» և թե ով է իրական ընկերը: